Երևանի քաղաքապետարանը 100 ավտոբուսների մրցույթ է հայտարարել

Մրցույթով նախատեսվում է ձեռք բերել 12 մետր երկարությամբ, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս: REGST, 28.04.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է, որ Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը:

Քաղաքապետի խոսքով՝ տրանսպորտային բարեփոխումների իրականացման ընթացքում սա հերթական հանգրվանն է: Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո ավտոբուսների մրցույթը վերջապես հայտարարված է:

Մրցույթով նախատեսվում է ձեռք բերել 12-մետր երկարությամբ, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում: Մրցույթը բաց է լինելու մինչև ս. թ. հունիսի 12-ը:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին