Վրացական կողմի խնդրանքով Հայաստանը 3 օրով ցամաքային միջանցք կբացի

Եվրոպական երկրներից Վրաստան վերադարձողների մի մասը նախընտրել է ընտրել Մինսկ-Երևան չվերթները, որոնք կիրականացվեն մայիսի 1-ին, 8-ին և 15-ին: Ուղևորները Երևանից Թբիլիսի կտեղափոխվեն ավտոբուսներով: REGST, 28.04.2020

Վրացական կողմի խնդրանքով Հայաստանը Վրաստանի քաղաքացիների համար երեք օրով ցամաքային միջանցք կբացի: Որոշումը պայմանավորված է նրանով, որ հայ-վրացական ցամաքային սահմանը փակ է, մինչդեռ Վրաստանի քաղաքացիները հայրենիք վերադառնալիս հաճախ են օգտվում Մինսկ-Երևան տարանցիկ երթուղուց:

Մասնավորապես, մայիսի 1-ին, 8-ին և 15-ին Մինսկից Երևան է ժամանելու եվրոպական երկրներից Վրաստանի քաղաքացիների տեղափոխող, Բելավիա ավիաընկերության ինքնաթիռը: Այնուհետև ուղևորները Երևանից ավտոբուսներով տեղափոխվելու են Վրաստան:

Վրաստանի արտգործնախարարությունը հաղորդել է, որ Երևանով վերադառնալ ցանկացողները պետք է նախապես կապ հաստատեն վրացական դեսպանատների հետ՝ հստակ թիվն արձանագրելու համար: Հայրենիք վերադառնալուն պես նրանք բժշկական հետազոտություն են անցնելու, ինչից հետո գտնվելու են պարտադիր երկշաբաթյա կարանտինում:

Ավելի վաղ վրացական կողմն ու Բելավիա ավիաընկերությունը համաձայնություն էին կնքել, ըստ որի՝ Մինսկի օդանավակայանից մայիսի 3-ին, 10-ին և 17-ին իրականացվելու են Մինսկ-Թբիլիսի ուղիղ չվերթներ: Տոմսերը վաճառքում են լինելու չվերթից երկու օր առաջ:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին