ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ Նորություններ Վրաստան

Կորոնավիրուսն ու ֆեյքերը. Բիլ Գեյթս-ը, 5G-ն և Վրաստանի Լուգարի լաբորատորիան

Վրացական մամուլում ու սոցցանցերում խոսվում է դավադրությունների տեսության, վրացիների վրա փորձարկումների մասին: Միաժամանակ նշվում է, որ Ադրբեջանն այս ֆոնին փորձում է օկուպացնել Քվեմո Քարթլի շրջանը:

Վրացական մամուլում ու սոցցանցերում խոսվում է դավադրությունների տեսության, վրացիների վրա փորձարկումների մասին: Միաժամանակ նշվում է, որ Ադրբեջանն այս ֆոնին փորձում է օկուպացնել Քվեմո Քարթլի շրջանը:

Open Information Partnership-ը (OIP) հերթական զեկույցն է հրապարակել Արևելյան Եվրոպայի երկրներում կորոնավիրուսի համավարակի մասին ապատեղեկատվության տարածման վերաբերյալ: Ոչ կառավարական, բարեգործական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների, գիտական շրջանակների ներկայացուցիչների, լրագրողների և փաստահավաքների եվրոպական ցանցը դիտարկում է տարածաշրջանի ԶԼՄ-ներն ու սոցցանցերը և հրապարակում իր հետազոտության արդյունքները: Մենք թարգմանել ենք SOVA կայքի հրապարակումը`OIP-ի զեկույցի վերաբերյալ:

Այսպես, OIP-ի զեկույցում նշվում է, որ Վրաստանում և Արևելյան Եվրոպայի այլ երկրներում արդիական են մի քանի առասպելներ, որոնք կապված են Covid-19-ի տարածման պատճառների հետ: Մասնավորապես, տիրապետող են 5G տեխնոլոգիայի, համավարակին Բիլ Գեյթսի առնչության, Եվրամիության՝ կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքարի, ինչպես նաև Վրաստանի Լուգարի լաբորատորիայի վերաբերյալ կոնսպիրոլոգիական վարկածները: Ի հայտ են գալիս նաև նոր նարատիվներ, օրինակ՝ սոցիալիզմը խնդիրների լուծման լավագույն մոտեցումն է, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խոչընդոտում է առողջապահական համակարգերի զարգացմանը:

Արևմուտքի անարդյունավետ պայքարը

Պրոռուսական Geworld.ge կայքը ենթադրել է, որ ԵՄ-ը Covid-19-ի դեմ արդյունավետ պայքար չի մղել: Այն հղում է արել ռուսական eadaily.ru կայքին, որտեղ հրապարակվել են մեջբերումներ Յոհանես Հուբերի խոսքերը (Բունդեսթագի անդամ և Գերմանիայի համար այլընտրանքների ղեկավար), ով Եվրամիությանը քննադատել է ոչ կոմպետենտության մեջ:

Geworld-ն անդրադարձել է նաև Օբյեկտիվ հեռուստաալիքի թոք-շոուն, որտեղ վարող Վալերի Կվարացխելիան պնդել է, որ Covid-19-ի դեմ պայքարում կապիտալիստական Արևմուտքը պարտվել է: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը կարողացել է պայքարել՝ զարգացման սոցիալիստական ուղղվածության շնորհիվ: Որպես օրինակ է նշվել այն, որ Ռուսաստանում բուժումն անվճար է, իսկ ԱՄՆ-ում այն 75 հազար դոլար է արժենում:

Կայքը դիտարկվել են նաև այն պատճառով, որ այնտեղ պնդում է հրապարակվել, ըստ որի՝ նեոլիբերալ շարժումները պայքարում են Ուղղափառ եկեղեցու դեմ: Նյութում նշվել է, որ համավարակն օգտագործվում է վրաց եկեղեցու դեմ, բայց վերջինս կարողացել է դիմակայել:

Լաբորատոր ծագում

Զեկույցի հեղինակներն ուշադրություն են հրավիրել մերձկրեմլյան News-Front հարթակի վրա: Կայքն ավելի վաղ, օրինակ, հաղորդել էր, որ կորոնավիրուսն իրականում ստեղծվել է լաբորատորիայում, որպես ՁԻԱՀ-ի հետազոտության կողմնակի արտադրանք:

Նոր հրապարակումներից մեկում հեղինակները հույս են հայտնել, որ Վրաստան չի ներմուծվի և թեստավորվի ամերիկյան կասկածելի դեղամիջոցը: Խոսքը ռեմդեսիվիրի մասին է (Gilead ընկերության արտադրանք), որը հետազոտություն է անցնում Covid-19-ի դեմ պայքարում օգտագործման նպատակով:

Հեղինակն այդ առնչությամբ մեղադրում է ԱՄՆ-ին՝ Թբիլիսիիում գտնվող Լուգարի լաբորատորիայում Վրաստանի քաղաքացիների վրա փորձարկումներ իրականացնելու մեջ: Նա հիշատակում է նաև հեպատիտ C-ի դեղամիջոցի՝ սովալդիի մասին (սոֆոսբուվիրի այլ անվանում), որը ստեղծվել է միևնույն ընկերության կողմից, և ԱՄՆ կառավարությունից օգնություն է տրամադրվել Վրաստանին: Այդ դեղամիջոցի մասին առաջին կոնսպիրոլոգիական վարկածն առաջ է քաշել Վրաստանի առողջապահության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն: Դավադրության տեսության հեղինակները համարում են, որ Լուգարի լաբորատորիան ԱՄՆ-ի կողմից օգտագործվում է վրացիների վրա փորձ ձեռք բերելու համար: Նշվում է, թե Միացյալ Նահանգները դա արել են նախկինում, անում են նաև հիմա:

Լաբորատորիայի մասին բացասաբար է արտահայտվում նաև Saqinform.ge լրատվական կայքը՝ համարելով, որ կորոնավիրուսն օգտագործվել է՝ Լուգարի լաբորատորիայի գոյությունն արդարացնելու համար: Կայքը հաղորդել է, որ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն և նրա տեղակալ Պաատա Իմնաձեն Վրաստանի բնակչությանն ահաբեկում են Covid-19-ով՝ առաջացնելով դժգոհություն իշխող «Վրացական երազանք» կուսակցության նկատմամբ:

Բիլ Գեյթսը և չիպավորումը

Վրացական տարբեր հրատարակություններ շարունակում են տարածել դավադրության տեսություն, որը վերաբերում է Բիլ Գեյթսին: Ապրիլի 29-ին 2020News-ը, Rezonansi-ն, Alia-ն և այլ կայքեր մեջբերել են վրացի աստղագետ Միխայիլ Ցագարելիին: Նա պնդել է, որ Covid-19-ը ստեղծվել է ամերիկացի միլիարդատիրոջ կողմից՝ պատվաստանյութի միջոցով չիպեր ներդնելով մոլորակի բնակչության թվաքանակը կարգավորելու նպատակով: Geworld-ը, հղում անելով հայկական VERELQ կայքին, հրապարակել նաև հոդված այն մասին, թե Բիլ Գեյթսը պատվաստանյութ է ստեծում անպտղության համար:

Պրոռուսական Saqinform-ը ենթադրել է, որ ԱՀԿ-ն խոչընդոտում է առողջապահական համակարգերի զարգացմանը: Այն, իբր, ձգտում է պահպանել միայն իր աշխատակիցների աշխատավարձերը: Հոդվածում պնդում է արվում, որ դա դավադրության տեսություն չէ, և մեջբերվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ Կազմակերպությունը ստում է հանրությանը:

5G

OIP-ն այլ կեղծ տեղեկություններ էլ է ներկայացրել, որոնք տարածվում են վրացական մամուլում ու սոցցանցերում: Օրինակ, ֆեյսբուքյան Հայրենասիրական էջում (Պատրիոտուլի գվերդի, პატრიოტული გვერდი) տեսանյութ է հրապարակվել, որտեղ, իբր, Հարավային Կորեայի բնակիչները ոչնչացնում են 5G-ի աշտարակները: Իրականում՝ տեսանյութն արված է Հոնկոնգում՝ 2019թ., հակակառավարական ցույցերի ժամանակ, որտեղ այրվել են լապտերային սյուները:

Ադրբեջանը ցանկանում է օկուպացնել վրացակա Քվեմո Քարթլին

Նույն էջը կիսվել է նաև ակտիվիստ Նիկոլոզ Մժավանաձի հրապարակմամբ, որտեղ նա պնդում է, թե Ադրբեջանը նախատեսում է օկուպացնել վրացական Քվեմո Քարթլի շրջանը: Տեղի ադրբեջանցիները Մարնեուլիում ընդդիմացել են Covid-19-ի շրջանակներում մտցված սահմանափակումներին: Մժավանաձեի համոզմամբ՝ բողոքի միջոցառումները կազմակերպվել են օտարերկրյա գործակալների կողմից: Դա, նրա խոսքով, Քվեմո Քարթլին մոտ ապագայում օկուպացնելու Բաքվի ծրագրերի մի մասն է:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին

<span>%d</span> bloggers like this: