ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումն ադրբեջանական ORBITER անօդաչու թռչող սարքը խոցել էր ապրիլի 21-ին:

Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մայիսի 6-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն այցելել են Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը՝ հանդիպելու 2020թ. ապրիլի 21-ին ադրբեջանական զիված ուժերի անօդաչու թռչող սարքը խոցած անձնակազմի հետ:
Բակո Սահակյանը հայրենանվեր ծառայության համար շնորհակալություն է հայտնել ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանման անձնակազմին և նրանց պետական պարգևներ է հանձնել:
Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին
