Hyperloop-ն ու SkyWay-ն այս տարի իրականություն կդառնան

Ապագայի տրանսպորտային նախագծերը՝ անօդաչու մեքենաները, վակուումայի խողովակով ու օդային ռելսերով անցնող գնացքները, որոնք նախորդ տարիներին անիրատեսական էին համարվում, 2020թ. արդեն կյանքի են կոչվում:

Նորարարական մշակումներն արդեն թույլ են տալիս արագ, հարմարավետ ու մատչելի գներով երթևեկել: Դժվար է պատկերացնել, թե հաջորդիվ ինչպիսի փոփոխություններ կարող են լինել տրանսպորտի ոլորտում: Սակայն գիտնականները շարունակում են զարմացնել առավել անսովոր ու արդյունավետ մշակումներով, որոնք առաջիկայում կրկին կփոխեն մեր կյանքը, ճանապարհորդության ու տեղաշարժման վերաբերյալ պատկերացումները:

1. Մեքենաներ՝ առանց վարորդի

Արդեն տևական ժամանակ է, ինչ ավտոմեքենաների ինդուստրիայում փոխվում է դիզայնը, արդյունավետությունն ու հզորությունը, սակայն նշանակալից փոփոխությունները դեռ առջևում են: Ներկայումս բազմաթիվ հայտնի ընկերություններ զբաղվում են զանգվածային օգտագործման անօդաչու (առանց վարորդի) տրանսպորտային միջոցների մշակմամբ: Լիովին ինքնաշխատ մեքենաներ նախատեսվում է թողարկել արդեն այս տարի: Նախագծով զբաղվում է Իլոն Մասկը՝ Tesla-յի գաղափարական ոգեշնչողը: Իրականացման դեպքում ավտոմեքենան կդառնա ոչ միայն փոխադրամիջոց, այլև եկամտաբեր հավելված:

Беспилотные автомобили это не только выгодно, но еще и удобно. /Фото: images.autowereld.com

Ներկայումս մեքենա ունեցողներն այն օգտագործում են օրվա մեջ 1-2 ժամ: Անօդաչուների դեպքում դրանք հնարավոր կլինի ազատ ժամանակ հանձնել կողմնակի փոխադրումների՝ կայանատեղիում անիմաստ կանգնելու փոխարեն: Էականորեն նվազի փոխադրման արժեքը: Իլոն Մասկը համարում է, որ անօդաչու էլեկտրոմոբիլները դառնալու են ամենաշահավետը: Ապագայում այդ ոլորտի զարգացումը կարող է ուղեկցվել շարժական խանութների, կինոթատրոնների ու գեղեցկության սրահների ստեղծմամբ, որոնք իրենց հաճախորդին կսպասեն անմիջապես տան դիմաց:

Անօդաչու մեքենաների ներդրումը կազդի նաև ճանապարհին տրանսպորտային միջոցների քանակի և աշխարհի էկոլոգիական վիճակի վրա: Եթե մարդիկ հնարավորություն ունենան տեղաշարժվելու մատչելի տաքսիով, ապա ինքնըստինքյան կնվազի սեփական մեքենան ունենալու անհրաժեշտությունը: Գերզգայուն արհեստական բանականության շնորհիվ էականորեն կնվազեն նաև վթարները:

2. Hyperloop

Hyperloop նախագիծն ապագայի մասին ինչ-որ ֆիլմ է հիշեցնում: Բայց իրականում այն վակուումային գնացք է՝ առաջարկված դեռևս 2013թ.՝ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի կողմից: Hyprloop-ների թեմային մենք նախկինում անդրադարձել ենք: Նախագիծը մշակման փուլում է, և բազմաթիվ երկրների հետ բանակցություններ են տարվում իրականացման համար:

Технология, способная изменить наше будущее. /Фото: hsto.org

Ըստ նախագծի՝ գնացքը պետք է տեղաշարժվի գետնի տակ կառուցված խողովակով. օդը քաշվում է՝ դառնալով վակուում: Գնացքն իրականում լինելու է պատիճի տեսքով և շարժվելու է շահավետ մագնիսական թեթևության (լևիտացիայի) օգնությամբ:

Hyperloop

Ենթադրվել է, որ այդպիսի կառույցում օդի դիմադրողականությունը նվազագույնն է լինելու, նշանակում է՝ շարժման արագությունն էականորեն կմեծանա՝ մինչև 1220 կմ/ժ: Դա 3 անգամ գերազանցում է ժամանակակից ամենաարագ գնացքների և 1,5 անգամ՝ ինքնաթիռների արագությանը: Քաղաքների միջև ճանապարհորդությունները տևելու են մի քանի րոպե, ընդ որում՝ 500 կմ հեռավորությունն անցնելու համար կպահանջվի մոտ 20 դոլար: Այն նաև էկոլոգիական նշանակություն կունենա:

Սակայն նման ծավալների նախագիծն իրականացնելը, պարզվեց, բարդ է և այժմ այդ ուղղությամբ աշխատում են մրցակից երեք ընկերություններ: Նրանք զբաղվում են սեփական մշակումներով և աստիճանաբար փոփոխում են Hyperloop-ի նախագիծը: Այս պահի դրությամբ հաջողվել է ստեղծել փորձնական մոդելներ, որոնք կարող են զարգացնել մինչև 463 կմ/ժ արագություն՝ ճանապարհի կարճ հատվածում: Հնարավոր է՝ ապագայում այդ ցուցանիշն էականորեն մեծանա: 2020թ. նախատեսվում է կառուցել 10 կմ երկարությամբ վակուումային խողովակ: Առաջին առևտրային ճյուղը ստեղծվելու է ԱՄԷ-ում՝ Աբու Դաբի-Դուբայ ուղղությամբ՝ ընդլայնման հեռանկարով: Մյուս երկու մրցակից ընկերությունները պատրաստվում են 35 կմ-անոց տրանսպորտային գիծ կառուցել Սաուդյան Արաբիայում և 16 կմ-անոցը՝ Բալտիմորի մերձակայքում (ԱՄՆ):

3. SkyWay

SkyWay-ը նորարարական տրանսպորտային միջոց է, որը կարող է ծառայել ինչպես ներքաղաքային, այնպես էլ՝ միջքաղաքային փոխադրամիջոց: Այս նախագծի հիմքը լարային տեխնոլոգիան է և ինժեներ Անատոլի Յունիցկոյի գյուտը: Ինժեներն այդ նախագծի վրա աշխատում է արդեն 30 տարի: SkyWay են ցանկանում կառուցել Միացյալ էմիրությունների իշխանությունները, իսկ Բելառուսում արդեն փորձարկվում են հատուկ փորձահրապարակում: SkyWay-ի համար նախատեսված են մարդատար և բեռնատար տարբերակներ, որոնք պողպատե անիվներով շարժվում են սյուների միջև ձգվող հատուկ ռելսերով: Սյուները կարող են իրարից 40-1000 մետր հեռավորություն ունենալ:

Особая аэродинамической конструкции транспортная система развивает впечатляющую скорость. /Фото: sky-way.org
© SkyWay

Լարային ռելսերն իրենցից ներկայացնում են լարված պողպատալարերի ամբողջություն: Դրանք գտնվում են բետոնե հատուկ իրանում, որն աղմուկը հասցնում է նվազագույնի և մեծացնում ամրությունը: Տրանսպորտային միջոցը լինելու է առանց վարորդի` համակարգչային ղեկավարմամբ, մեքենայացված տեսողությամբ ու արհեստական բանականությամբ: Այն շարժվելու է մի քանի մետրից մինչև 10-յակ մետրերի բարձրությամբ՝ առանց բախվելու վտանգի: Շարժման ակնկալվող արագությունը 500 կմ/ժ է: SkyWay-ի տարբեր մոդելներ ու կառուցվածքներ թույլ կտան ստեղծել անհրաժեշտ նշանակության միջոցներ, որոնք կկարողանան աշխատել եղանակային ու աշխարհագրական ցանկացած պայմաններում:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին