36000 կմ բարձրության վրա արբանյակի տեղակայումն ունենալու է տնտեսական նշանակություն, ինչպես նաև պաշտպանելու է Իրանի տիեզերական ակտիվները:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Օդատիեզերական ուժերի տիեզերական զորամիավորման հրամանատարը հայտարարել է, որ ԻՀՊԿ-ն նախատեսում է արբանյակներ ուղարկել դեպի գեոստացիոնար հասարակածային ուղեծիր՝ Երկրից 36 հազար կմ բարձրության վրա:
Գեներալ Ալի Ջաֆարաբադին ընդգծել է Նուռ (Noor) ռազմական արբանյակի հաջող արձակումն ապրիլ ամսին՝ նշելով, որ նախատեսվող նոր արբանյակները նույնպես խիստ կարևոր են, քանի որ հեռահաղորդակցության և հեռուստատեսային արբանյակները հենց այդ ուղեծրում են տեղակայված:
Ջաֆարաբադիի խոսքով՝ գեոստացիոնար հասարակածային ուղեծրում իրանական արբանյակի տեղակայումը երկրի համար ունենալու է նաև տնտեսական նշանակություն, ինչպես նաև պաշտպանելու է Իրանի տիեզերական ակտիվները:
Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին
