Թուրքական արտադրության փոխադրելի զենիթահրթիռային համալիրները կարող են խոցել մինչև 4 կմ բարձրության վրա գտնվող թիրախները: PorSav-ի սերիական արտադրությունն արդեն սկսվել է:
Թուրքական բանակը հրաժարվում է ամերիկյան արտադրության FIM-92 Stinger մոդիֆիկացված, փոխադրելի զենիթային հրթիռային համալիրներից (ՓԶՀՀ): Դրանք Թուրքիայում արտադրվում են Roketsan ընկերության գործարանում՝ ամերիկյան արտոնագրով:
Այժմ Ստինգերները զորքերում աստիճանաբար փոխարինվելու են թուրքական համալիրներով՝ PorSav-ով (Portatif Savunma), որոնց սերիական արտադրությունը Թուրքիայում մեկնարկել է:
PorSav-ը նույնպես ՓԶՀՀ է, ստեղծվել է վերոնշյալ Roketsan-ի և Aselsan ընկերության կոոպերացիայում: Փոխադրելի զենիթահրթիռային համալիրը հանդիսանում է փոքր բարձրության վրա գործող համալիր: Հրթիռը կարող է խոցել մինչև 4 կմ բարձրության վրա գտնվող թիրախները: Հեռահարությունը չի գերազանցում 6 կմ-ը: PorSav-ում ներդրված են Stinger-ում և HİSAR-ում կիրառվող տեխնոլոգիաները:
Թուրքական նոր համալիրի ինքնանշանառման գլխիկն Imager Infrared (IIR) է՝ IR Seeker Head-ի փոխարեն: Նշվում է, որ ինքնանշանառման նման գլխիկով հրթիռին դժվար է խաբել ավիացիայի ավանդական հակամիջոցներով: Նրանց դեմ գործնականում անօգուտ են դառնում ջերմային թակարդների տեսքով կեղծ թիրախները:
Հաղորդվում է, որ այդպիսի փոխադրելի զենիթահրթիռային համալիրները բարձրացնում են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) արդյունավետությունը: Մասնավորապես, նախատեսվում է դրանցով զինել նաև Թուրքիայի ռազմածովային ուժերը (ՌԾՈՒ):
Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին
