«Կորչի՛ Իսրայելը». իրան-իսրայելական հակամարտության նոր փուլ է հասունանում

Իրանի խորհրդարանն ընդունել է օրենսդրական առաջարկություն, որը կառավարությանը կպարտավորեցնի հստակ միջոցառումներ ձեռնարկել ընդդեմ սիոնիստական թշնամական ռեժիմի:

ԻԻՀ օրենսդիր մարմինն ընդունել է կրկնակի հապճեպություն ունեցող օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություն, որը երկրի կառավարությանը կպարտավորեցնի ձեռնարկել հստակ միջոցառումներ՝ ընդդեմ իսրայելական թշնամական ռեժիմի:

Հաղորդվում է, որ խորհրդարանականներից ոչ ոք դեմ չի արտահայտվել նախագծի առաջարկությանը, և այն ընդունվել է օրակարգ: Ընդունումից հետո պատգամավորները վանկարկել են՝ «Կորչի Իսրայելը»:

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեին կոչ է արել հնարավորինս կարճ ժամկետում դիտարկել առաջարկությունը՝ հաջորդ շաբաթվա սկզբում քվեարկությունն ապահովելու համար:

Ավելի վաղ Velaei խմբակցության պատգամավոր Մոհամադ Ջավադ Աբթախին հայտարարել էր, որ 33 օրենսդիրներ ստորագրել են դիմումը: Նրա խոսքով՝ այն բաղկացած է 14 հոդվածից. դրանցից մեկում նշվում է, որ Պաղեստինի պատմական տարածքը պատկանում է պաղեստինցի բնիկ ժողովրդին:

Նախատեսվում է նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պարտավորվելու է արգելանք դնել սիոնիստական ռեժիմի բոլոր տնտեսական, առևտրային և ֆինանսական կառույցների նկատմամբ, որոնց ակցիաները պատկանում են Իսրայելի քաղաքացիներին կամ որոնք գրանցված են օկուպացված տարածքներում:

Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Մոջթաբա Զոնուրը նշել է, որ թեև աշխարհը զբաղված է կորոնավիրուսի համավարակով, սիոնիստական ռեժիմն անում է հնարավորը՝ Իրանի շահերը վտանգի տակ դնելու համար:

Զոնուրն ընդգծել է, որ իր կազմավորման սկզբից սիոնիստական ռեժիմը տարածաշրջանի մուսուլմանների համար խնդիրներ է առաջացրել՝ գործելով նաև Իրանի Իսլամական Հանրապետության և իրանցի ժողովրդի շահերի դեմ:

Զոնուրի խոսքով՝ իրանցի գիտնական-միջուկաբանների լրտեսությունը, ահաբեկչությունը և տանջալից մահը, կիբեր և էլեկտրոնային պատերազմը, ինչպես նաև կիբերհարձակումները միջուկային և տնտեսական կենտրոնների վրա Իրանի ժողովրդի նկատմամբ սիոնիստական ռեժիմի հիմնական գործողություններն են:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ժամանել է Իսրայել՝ Իրանի դեմ պայքարի գործողությունները համակարգելու նպատակով: Այդ մասին պետքարտուղարը նշել է թվիրթերյան գրառմամբ՝ «Իսրայելն ու ԱՄՆ-ը խնդիրը կլուծեն ուս ուսի» արտահատությամբ:

Մերձավորարևելյան այցի ժամանակ Մայք Պոմպեոն հանդիպումներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Կնեսեթի նախագահ Բենի Գանցի հետ: Օրակարգում է նաև Covid-19-ի դեմ պայքարի հարցը:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին