ԵՏՀ-ն ընդլայնում է ազատ տնտեսական գոտիների շուրջ քննարկումները

Ազատ առևտրի գոտու ստեղծումը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության օրակարգում. ակտիվ քննարկումներ են ընթանում Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Առևտրային հարցերի կոլեգիայի անդամ Անդրեյ Սլեպնևը հայտարարել է, որ չնայած կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտաքին մարտահրավերներին՝ ազատ առևտրի գոտու ստեղծումը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության օրակարգում: Նա հաստատել է, որ շարունակվում են գործընկերային հարաբերությունները Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ:

Հաղորդվում է, որ Սլեպնևն ընդգծել է Եգիպտոսի հետ հարաբերությունների խորացման կարևորությունը՝ որպես դարպաս դեպի Աֆրիկա:

Բացի այդ, նրա խոսքով՝ մեկնարկել են նաև քննարկումներ ազատ առևտրի գոտիների ստեղծման վերաբերյալ հնարավորություններն Աֆրիկյան մայրցամաքի, Հարավ-Արևելյան Ասիայի այլ երկրների, ինչպես նաև ԵԱՏՄ հարևանների հետ:

Կոլեգիայի անդամը նշել է, որ անհրաժեշտ է ակտիվորեն գործել ներդրումների, ծառայությունների (այդ թվում՝ թվային) դաշտում: Առողջապահության, կրթության, տրանսպորտի, բնակարանային տնտեսությունների ծառայությունները, Անդրեյ Սլեպնևի խոսքով, նույնպես ապրանք են, որոնք հնարավոր է վաճառել:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին

Մեկ կարծիք «ԵՏՀ-ն ընդլայնում է ազատ տնտեսական գոտիների շուրջ քննարկումները»-ի վերաբերյալ

Մեկնաբանությունները փակված են։