Նոր գործիքները «հեծանիվ» չեն, բայց գյուղաշխատանքները հեշտացնում են

Տեխնոլոգիական հեղափոխությունը շարունակվում է. թվային նորարարություններից հետ չեն մնում նաև գյուղատնտեսականները՝ այգում աշխատելը դարձնելով առավել հաճելի:

Թվում է՝ նոր հեծանիվ հնարել արդեն հնարավոր չէ: Սակայն տեխնոլոգիական հեղափոխությունը տեղում կանգնած չէ. գյուտարարներն ամեն տարի հետաքրքիր, օգտակար ու արդյունավետ նորարարություններ են ներկայացնում, որոնք աշխատանքը դարձնում են արագ, հեշտ ու հաճելի: Թվային հրաշալիքներից հետ չեն մնում նաև գյուղատնտեսականները: Նրանցից մի քանիսը ներկայացվում են ստորև:

1. Fiskars Xact Weed puller

Отличное средство для быстрой и легкой борьбы с сорняками. /Фото: i.ebayimg.com
Մոլախոտ հանող սարք, © i.ebayimg.com

Այս գյուտն արվել է մեջքի ցավից խուսափելու համար: Fiskars Xact Weed puller-ը լավագույնս հեռացնում է վնասակար ու անպետք մոլախոտերը, այդ թվում` խատուտիկները: Գործիքի ատամները չժանգոտվող պողպատից են: Դրանք խորը մտնում են հողի մեջ՝ հեռացնելով բույսերի երկար արմատները: Արմատների որսումը տարբեր կողմերից հնարավորություն է տալիս խուսափել դրանց հետագա վերաճից: Սարքավորումն ունի դուրսբերման հարմար համակարգ, որը մեծ ուժ ու ճնշում չի պահանջում:

2. Gardena fruit collector

Эффективный инструмент по сбору любого урожая. /Фото: tooled-up.com
Բերքահավաք, © tooled-up.com

Gardena fruit collector-ը նորարարական սարքավորում է, որը ոչ միայն օգնում է բերքահավաքի հարցում, այլև դա անում է խելացիորեն: Դրա դեպքում յուրաքանչյուր խնձորը հավաքելու համար կռանալու կարիք չկա. հատուկ թմբուկն առանց միրգը վնասելու այն կհավաքի: Թմբուկն ունի պլաստիկե լարեր, որոնք մրգին հանդիպելիս հեշտությամբ ճկվում են՝ հանդիպած կոշտ առարկան (տվյալ դեպքում՝ խնձորը) հայտնվում է ներսում: Թմբուկը կողքից ունի նաև բացվածք, որտեղից հավաքված միրգը հեշտությամբ կարելի է լցնել զամբյուղի մեջ: Նշվում է, որ նույնիսկ փափուկ մրգերն անվնաս հավաքվում են այս սարքի միջոցով:

3. Weed Snatcher

Настоящий бой сорнякам дает супер-тяпка. /Фото: i.ytimg.com
Ուրագ՝ ընդդեմ մոլախոտերի, © i.ytimg.com

Weed Snatcher-ը գերուրագ է, որը նախատեսված է կոշտ մակերեսի արանքներում բուսնած խոտերի հեռացման համար: Հաճախ բակում նման դեպքերում օգտվում ենք բահից՝ վնասելով թե՛ բահը, թե՛ մակերեսը: Ճեղքվածքներում հայտնված բույսերի հեռացումը հարմարավետ դարձնելու համար այն ունի հատուկ անիվներ, կեռիկ: Բռնակի երկարությունը կարգավորվում է: Weed Snatcher-ն ընդհանրապես ունենում է երկու տեսակի կեռիկ՝ բետոնե և փայտե մակերեսների վրա աշխատանքի համար:

4. Flymo Robot

Робот будет работать, а у вас освободится время для отдыха и для себя. /Фото: flymo.com
Գազոնային ռոբոտ, © flymo.com

Գազոնի հարդարումը երկարատև ու աշխատատար գործընթաց է: Flymo Robot-ը նման է ռոբոտ փոշեկուլի: Այն տեղաշարժվում է ծրագրում ընտրված հետագծով՝ հաշվի առնելով նաև խոչընդոտները: Ռոբոտը հեշտությամբ կտրում է խոտը, ապա` հավաքում հատուկ զամբյուղում: Սարքավորումը ներսում ունի փոքր համակարգիչ, որն ապահովում է խոտհար մեքենայի ինքնուրույն աշխատանքը: Մեկ լիցքավորումը բավականացնում է 1-1,5 ժամ, որի ընթացքում ռոբոտը կարող է հարդարել մինչև 250 քառ.մ տարածք:

5. Gardena telescopic cutting tools

Полезное приобретение для тех, кто любит свой сад. /Фото: i.ytimg.com
Օգտակար գործիք՝ սեփական այգու համար, © i.ytimg.com

էտոցը նախատեսված է առաջին հերթին ծառերի արդյունավետ էտի համար: Այն ունի անվտանգության բարձր ցուցիչներ ու հնարավորություն է տալիս կտրել նույնիսկ ծառի բարձր ճյուղերը: Դրա համար ծառ բարձրանալու կամ աստիճան դնելու կարիք չկա. էտոցն ունի երկարացվող ձող: Կտրող գլխիկը նույնպես կառավարվում է՝ հնարավորինս հարմարավետ օգտագործում ապահովելով:

Որպես խորհուրդ՝ Gardena telescopic cutting tools-ը կարելի է օգտագործել նաև բարձր ճյուղերի վրա աճած մրգերը քաղելու համար:

6. Edyn smart garden system

С таким устройством можно обеспечить своим растениям максимально правильный уход. /Фото: fuseproject.com
Առավելագույն հոգատարություն՝ բույսերին, © fuseproject.com

Այս սարքավորումը ստեղծվել է բույսերի աճելու պայմանները վերահսկելու համար: Հավաքված տվյալների հիման վրա Edyn smart garden system-ը խորհուրդներ է տալիս՝ այգու շրջակա միջավայրի բարելավման վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում ինքնուրույնաբար ջրում է բույսերը: Այդ գործընթացն իրականացնելու համար սարքավորումն ունի ընդունիչ, խելացի փական, վերահսկման համար՝ նաև բջջային հավելված: Ընդունիչը չափում է խոնավությունը, ջերմաստիճանը, լույսի ինտենսիվությունը և հողի էներգահաղորդման մակարդակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում