Նկարը՝ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից:
Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել:
Արցախի ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մայիսի 22-ին Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և, կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն արհեստականորեն լարելու անհեռանկար մարտավարությունից: Հակառակ դեպքում՝ առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:
