Չի թույլատրվելու այն օդորակիչների շահագործումը, որոնք օդը դրսից չեն վերցնում: Հակառակ դեպքում՝ փակ տարածքի օդը պտտող օդորակիչները կնպաստեն կորոնավիրուսի տարածմանը:
Նկարը՝ © sensibo, օդորակիչ
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Պաատա Իմնաձեն հայտարարել է, որ գրասենյակներում, բանկերում, խանութներում և այլ փակ տարածքներում կենցաղային օդորակիչների օգտագործումը կարող է կորոնավիրուսի տարածման մեծ վտանգ պարունակել:
Նա նշել է, որ արգելվելու է այնպիսի օդորակիչների շահագործումը, որոնք օդը դրսից չեն վերցնում:
Իմնաձեի խոսքով՝ կենցաղային օդորակիչները, որոնք սովորաբար օգտագործվում են, հովացնում են շինության ներսում առկա օդը՝ շրջապտույտով: Պաատա Իմնաձեն նշել է, որ եթե օդորակիչն օդը դրսից չի վերցնում, ապա դրա օգտագործումը վտանգավոր է:
Ամռանը շոգ է լինելու, դժվար է լինելու, մենք սովորել ենք օդորակիչների օգտագործմանը, սակայն դրանց օգտագործումը դեռևս չի թույլատրվի. Պ. Իմնաձե:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համաճարակաբաններն արգելել են օդորակիչների օգտագործումը հանրային տրանսպորտում: Դրա փոխարեն՝ տաքսիներին ու երթուղայիններին հրահանգված է երթևեկել բաց պատուհաններով՝ օդափոխությունն ապահովելու նպատակով:
Տարածաշրջանից տեղեկացված եղեք նաև մեր Telegram ալիքից
