Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն օրական 1000-2000 թեստ կարտադրի

Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը նշել է, որ ստացել են 100000 թեստի պատրաստման համար անհրաժեշտ բոլոր նյութերը, ներկայումս փորձարկումներն են իրականացվում:

Նկարը՝ © sci.am, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայության հաղորդմամբ՝ մոտ օրերս Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն կորոնավիրուսի ախտորոշման՝ սեփական արտադրության թեստերը կուղարկի փորձարկման՝ ՀՀ առողջապահության նախարարություն:

Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը նշել է, որ ստացել են 100000 թեստի պատրաստման համար անհրաժեշտ բոլոր նյութերը, ներկայումս փորձարկումներն են իրականացվում: Ինստիտուտը համագործակցում է Առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի հետ:

Առաքելյանի խոսքով՝ վերցվում են նրենց կողմից թեստ արված նմուշներն ու կրկնում են՝ իրենց թեստերի ճշտությունը համեմատելու համար: Ինտիտուտի տնօրենը նշել է, որ այս շաբաթվա ընթացքում կամ մյուս շաբաթվա սկզբին թեստերն արդեն կտրվեն նախարարությանը՝ փորձարկման: Նա վստահեցրել է, որ թեստերը զգայուն են և կարող են հայտնաբերել նաև վիրուսի համեմատաբար ցածր տիտրի (վիրուսի կոնցենտրացիայի) դեպքում: Ըստ Արսեն Առաքելյանի՝ փորձարկման շրջանից հետո նախատեսում են օրական շուրջ 1000-2000 թեստ արտադրել:

Լրացված:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին