Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են ավելի քան 600 կրակոց

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ:

Նկարը՝ © Արցախի ՊՆ, զորավարժություն

Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մայիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին