Վարչապետը նշել է, որ համատարած հայտարարագրման համակարգի անհրաժեշտությունն արձանագրվել է հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում, երբ հնարավոր չէր հասկանալ՝ ով է կարիքավորը, և ով՝ ոչ:
Նկարը՝ © gov.am, Նիկոլ Փաշինյան
Կառավարությունում քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման օրակարգը և ժամանակացույցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ընթացքի մեջ են նաև մի շարք օրենսդրական կարևոր փոփոխություններ, որոնք էական փոփոխություններ են բերելու հարկային և ընդհանրապես՝ եկամուտների հայտարարագրման համակարգում:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ փոփոխությունները կատարվում են Հանրապետության պոտենցիալը մեծացնելու նպատակով, այդ համակարգերով փոփոխությունների պետք է ենթարկվեն քաղաքացի-պետություն փոխհարաբերությունները:
Վարչապետը նշել է, որ համատարած հայտարարագրման համակարգի կարևորությունն ու անհրաժեշտությունն արձանագրվել է հակաճգնաժամային միջոցառումների իրականացման շրջանակներում, երբ վերջնականապես հնարավոր չէր հասկանալ՝ ով է իսկապես կարիքավորը, և ով՝ սոցիալապես ապահով:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ միջոցառումների ընթացքում շահառու են դարձել նրանք, ովքեր չեն ունեցել ֆինանսական աջակցության կարիքը, բայց եղել են դեպքեր, երբ չեն ստացել իսկապես այդ գումարի կարիքն ունեցողները: Հայտարարագրման մեխանիզմի առկայության պարագայում, վարչապետի խոսքով, նման խնդիր չէր առաջանա:
Վարչապետն ընդգծել է, որ եկել է համընդհանուր հայտարարագրման ժամանակը, ինչի համար անհրաժեշտ է քաղաքական կամք, իսկ այդ կամքն իշխանությունն ունի:
Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին
