Մինչ օրս ստորջրյա ինքնավար սարքերի այսպիսի տեխնոլոգիա ունեին միայն Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները:
Իրանի կողմից նոր սուզանավերի ցուցադրությունից հետո Forbes ամսագիրը գրել է, որ Իրանի միացել է ինքնավար ստորջրյա սարքավորումների էլիտային ակումբին: Մինչ օրս նման սարքավորումների տեխնոլոգիայի տիրապետել են Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան:
Forbes-ն այս շաբաթ առաջին անգամ հայտարարել է, որ Իրանը նոր սուզանավ է թողարկում, որը նման է շատ փոքր սուզանավի կամ ինքնավար ստորջրյա սարքի (UUV):

Իրանական զինուժի նորագույն տեխնիկան առաջին հերթին ստորջրյա ինքնավար (առանց անձնակազմի) սարք է: Այն այսպիսով ավելանում է Իրանի ռազմական հնարավորությունների շարքին:
Այս նոր սպառազինությամբ Իրանը դասվում է «ստորջրյա ինքնավար սարքերի էլիտայի երկրների»՝ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի շարքին: Վերջիններս մինչ օրս միակն էին, որ ունեին նման տեխնոլոգիա:
Հաղորդվում է, որ իրանական սուզանավը լիովին համադրելի է ամերիկյան ստորջրյա ինքնավար մեծ սարքի հետ (Boeing, XLUUV):
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տիեզերք է ուղարկել իր առաջին ռազմական արբանյակը:
Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին
