Վրաստանի պետանվտանգության ծառայությունը նշել է, որ Քվեմո Քարթլի և Կախեթիա շրջաններում միտումնավոր կոչերը վտանգ են ներկայացնում վրացի խաղաղ բնակչության համար:
Նկարը՝ © Sova, Վրաստան, Քվեմո Քարթլի
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտարարել է այնպիսի խմբավորումների առկայության մասին, որոնք փորձում են Քվեմո Քարթլի և Կախեթիա շրջաններում հակամարտություն առաջացնել էթնիկ վրացիների և ադրբեջանցիների միջև:
ՊԱԾ-ի հայտարարությամբ՝ այդ տեղեկությունները ստացվել են հետախուզական աշխատանքների արդյունքում: Նշված խմբավորման անդամները տարբեր սուր հարցերն «օգտագործում են բացասական համատեքստում»: Նման զգայուն թեմաների առաջ մղումը տեղի է ունենում իբր «հայրենասիրական մղումներով»:
Հաղորդվում է, որ էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված շրջաններում նմանատիպ միտումնավոր հանրային կոչերը «բացահայտ վտանգ են ներկայացնում վրացի խաղաղ բնակչության համար»:
Պետանվտանգության ծառայության հայտարարության համաձայն՝ «մարդկանց խումբը փորձում է բախում առաջացնել Վրաստանի քաղաքացիների՝ էթնիկ ադրբեջանցիների և վրացիների միջև: Այդ նպատակով երկու կողմից էլ տարվում են ազգային պատիվն ու արժանապատվությունը վիրավորող կեղծ և ագրեսիվ կոչեր ու գործողություններ: Այս խումբը հույս ունի, որ միջազգային թշնամանքը կհանգեցնի մարդու իրավունքների ոտնահարմանը՝ էթնիկ հողի վրա:
Գերատեսչության հաղորդմամբ՝ նշված խմբավորումն իրավիճակը ներկայացնում է այնպես, իբր «էթնիկ վրացիներն օգտվում են փոքրամասնությունների նկատմամբ ունեցած առավելություններից»:
ՊԱԾ-ի կողմից հետաքննությունը շարունակվում է:
Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին
