Գուշակություն արհեստական բանականության օգնությամբ. հավելվածը սուրճի բաժակ է նայում

Faladdin-ի շնորհիվ թուրքերի մոտ նվազել է գուշակներին դիմելու անհրաժեշտությունը: Ծառայության հիմնադիրն ակնկալում է, որ այն կընդլայնվի՝ հասնելով Ամերիկա:

Նկարը՝ © Faladdin

Սերթաչ Տաշդելենը թուրք գործարար է և Faladdin հավելվածի հեղինակը: Faladdin-ը նախատեսված է սուրճի բաժակով մեքենայացված ուսուցման օգնությամբ գուշակություններ կատարելու համար: Այն յուրահատուկ կանխատեսումներ է ներկայացնում, որոնք, հեղինակների խոսքով, համադրում են ուսուցողական նորարարություններն ու հնագույն գիտելիքներն այնպիսի առեղծվածային դիսցիպլինների, ինչպիսիք են Տառոն (խաղաքարտերի միջոցով գուշակություն), աստղագիտությունը, պայծառատեսությունը և սուրճի նստվածքի վերլուծումը:

Սուրճով գուշակությունը թուրքական դարավոր ավանդույթ է: Թուրքերը հավատում են աղացած սուրճին և համարում են, որ բաժակի մեջ մնացած նստվածքն ու հետքերը նման են Ռորշահի թանաքային բծերին:

© Faladdin

Ամեն օր ծառայության ավելի քան 1 մլն օգտատեր սուրճի նստվածքի նկարներ է բեռնում և ստանում անհատական «կանխատեսումներ»՝ 15 րոպեում: 700 հազարը ստանում են թուրքերեն լեզվով, 200 հազարը՝ արաբերեն, 100 հազարը՝ անգլերեն լեզուներով:

Ստեղծման պահից ի վեր՝ 2017թ.-ից, հավելվածը բեռնվել է ավելի քան 20 մլն անգամ՝ հիմնականում Թուրքիայից և Պարսից ծոցի տարածաշրջանից: Թուրքիայում այն Google Play-ի «Կյանքի ոճ» բաժնում առաջին տեղում է՝ շրջանցելով Tinder-ին:

2020թ. մայիսի դրությամբ Faladdin-ն ունի ամսական 5 մլն ակտիվ օգտատեր, իսկ ընկերության շահույթը կազմում է 5 մլն դոլար, որի 60%-ը բաժին է ընկնում գովազդին: Այն 12 անգամ ավելին է, քան 2017թ.:

2020թ. Faladdin-ը նախատեսում է Թուրքիայի սահմաններից դուրս գովազդի վրա ծախսել շուրջ 1 մլն դոլար և գրավել միջազգային լսարանի ուշադրությունը: