Նախագահական ընտրություններից ընդամենը 3 ամիս առաջ ձևավորվելու է նոր կառավարություն: Քննարկվում է թեկնածուների հարցը:
Նկարը` © Nikolai Petrov/AP, Ալեքսանդր Լուկաշենկո
Հունիսի 3-ին նախագահի մոտ քննարկվել են կառավարության նոր կազմի վերաբերյալ առաջարկությունները: Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ նիստի մասնակիցները խորհրդակցություն են անցկացրել, ուսումնասիրել են կառավարության ներկայիս կազմը, նոր թեկնածությունները և այդ կապակցությամբ արել են առաջարկություններ:
Լուկաշենկոն ընգծել է, որ օգոստոսի 9-ին կայանալիք ընտրություններից առաջ նախագահը միշտ կառավարության կազմը նախորոք է հստակեցրել, որպեսզի մարդիկ, քվեարկելով դեմ կամ կողմ, հասկանան, թե ովքեր են զբաղվելու կյանքի, սոցիալ-տնտեսական զարգացման հարցերով:
Բելառուսի նախագահը հիշեցրել է, որ կես տարի առաջ կառավարություն են եկել նոր նախարարներ, իսկ նախկինները փոխարինվել են կամ իրենց ցանկությամբ կամ «անհամապատասխանության պատճառով»: Լուկաշենկոն նշել է, որ համավարակի պայմաններում ամեն դեպքում ճիշտ չի լինի կառավարության արմատական փոփոխությունը: Նրա խոսքով՝ իրենց լավագույնս դրսևորած նոր կադրերն, ամենայն հավանականությամբ, կմնան: