Հայաստան Նորություններ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով. Մանե Գևորգյան

Վարչապետի մամուլի քարտուղարը պատասխանել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը:

Վարչապետի մամուլի քարտուղարը պատասխանել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը:

Նկարը՝ © Mané Gevorgyan/fb

Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն անդրադարձել է Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին.

Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետեւ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարությունը 100%-ով պետք է փոխվի, քանի որ սխալ քաղաքականություն է վարում:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: