Իրան-Ադրբեջան սահմանին նոր տերմինալի կառուցում է նախատեսվում

Տրանսպորտային-լոգիստիկ նոր տերմինալը նախատեսվում է կառուցել Փարսաբադ-Մուղան հսկիչ անցակետի մոտ, Արաքս գետի ափին:

Իրանաադրբեջանական սահմանին՝ Փարսաբադ-Մուղան հսկիչ անցակետի մոտ, նախատեսվում է կառուցել տրանսպորտային-լոգիստիկ տերմինալ (ՏԼՏ), որը նպաստելու է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին հայտարարել է Իրանի Արդաբիլի նահանգի Կառավարման և պլանավորման կազմակերպության ղեկավար Դավութ Շաեղին:

Նրա խոսքով՝ տրանսպորտային-լոգիստիկ տերմինաը մեծ դեր է խաղալու մի կողմից՝ Իրանի, մյուս կողմից՝ Կովկասի, Կենտրոնական Ասիայի երկրների և Ռուսաստանի միջև:

Դավութ Շաեղին նշել է, որ այդպիսի տերմինալի ստեղծումը կհանգեցնի օտարերկրյա ներդրումների հոսքի աճին և տարածաշրջանում օտարերկրյա ընկերությունների մասնաբաժնի ավելացմանը, ինչն իր հերթին կնպաստի երկրի արտադրական պոտենցիալի մեծացմանը:

Telegram