Հայաստանից Իրան արտահանման ծավալն աճել է 56,02%-ով

Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2020թ. հունվար-ապրիլ ամիսների կազմել է 101,06 մլն դոլար: Ներմուծումը նվազել է, արտահանումը՝ աճել:

Նկարը՝ © Joshua Kucera, իրանական բեռնատար

Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2020թ. հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 101,06 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0,37%-ով պակաս է:

Հաղորդվում է, որ 4 ամիսների ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը, Իրանից Հայաստան է ներմուծվել 73,18 մլն դոլարի ապրանք: Ցուցանիշը տարեկան կտրվածքով նախորդ տարվա համեմատ նվազել է 12,43%:

Հայաստանից դեպի Իրան նույն ժամանակահատվածում արտահանվել է 27,88 մլն դոլարի ապրանք. տարեկան կտրվածքով թիվը 2019թ.-ի համեմատ աճել է 56,02%-ով:

Telegram