Ազգային պարկը գտնվում է Վրաստանի հարավ-արևելքում՝ Կախեթիայում: Այստեղ աճում է շուրջ 700 բուսատեսակ, որոնցից 40-ը եզակի են: Հանդիպում են 80 տեսակի թռչուններ և բազմաթիվ կաթնասուններ:
Նկարը՝ © Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարություն
Վրաստանի Վաշլովանիի ազգային պարկում տեսահսկման սարքն արձանագրել է, թե ինչպես են արջերը լողում լճակում: Ենթադրվում է, որ արջերն ընտանյոք հանդերձ այստեղ հաճախ են գալիս ջուր խմելու և լողալու համար:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են արջերը տարածքում նշումներ կատարում (քարերը լիզելով)՝ հավանաբար այլ կենդանիներին ջրափոսը մտնել թույլ չտալու համար:
Վաշլովանի ազգային պարկը գտնվում է Վրաստանի հարավ-արևելքում՝ Կախեթիայում: Արգելավայրի տարածքում առկա են սաղարթախիտ անտառներ ու տափաստաններ: Այստեղ աճում է շուրջ 700 բուսատեսակ, որոնցից 40-ը եզակի են:
Պարկում հանդիպում են 80 տեսակի թռչուններ և բազմաթիվ կաթնասուններ, որոնցից ամենատարածվածը նապաստակներն են, աղվեսները, վայրի կատուները, արջերը, վիթերը և նույնիսկ լուսաններ: