Վրաստանը MAN, IVECO, Ford հատուկ մեքենաներ կգնի բանակի համար

Վրաստանի ՊՆ-ը 500 միավոր ժամանակակից հատուկ տեխնիկա գնելու վերաբերյալ համաձայնագիր է կնքել՝ խորհրդայիններին փոխարինելու նպատակով:

Բանակն ավտոտեխնիկայով ապահովելու նպատակով Վրաստանի պաշտպանության նախարարությունը համաձայնագիր է կնքել համաշխարհային առաջատար ընկերությունների ղեկավարների հետ:

Վրաստանի զինված ուժերում խորհրդային արտադրության հատուկ տեխնիկային փոխարինելու են MAN (Գերմանիա), IVECO (Իտալիա) և Ford (ԱՄՆ) ընկերությունների ավտոտրանսպորտային միջոցները: Հաղորդվում է, որ խոսքը 500 միավոր ժամանակակից հատուկ տեխնիկայի մասին է:

Սա առաջին դեպքն է, երբ վրացի զինվորականները ստանալու են համաշխարհային չափորոշիչներին համապատասխան հատուկ մեքենաներ: Նշված ապրանքանիշերի տեխնիկան ներկայումս օգտագործվում է Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի և այլ երկրների պաշտպանական ուժերում:

Վրաստանի պաշտպանական գերատեսչությունը գնված մեքենաների համար վճարելու է փուլ առ փուլ՝ ծախսերը ծածկելով մի քանի տարվա ընթացքում: Նշվում է, որ հին տեխնիկայի վերանորոգման և պահպանման ծախսերն անհամեմատ ավելի շատ են:

Telegram