Ամերիկյան Porter ռազմանավը ժամանել է Բաթումիի նավահանգիստ

Այցը տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման նշանակություն ունի: Ռազմանավը շրջելու է նաև մյուս դաշնակիցների՝ Թուրքիայի, Ռումինիայի և Բուլղարիայի ափերով:

Նկարը՝ © USNavyEurope/tw, Porter

ԱՄՆ ռազմածովային ուժերի Porter ռազմանավը մուտք է գործել Բաթումիի նավահանգիստ: Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ՝ այցը կրկին ընդգծում է ծովային անվտանգության և կայունության ոլորտում Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը:

Նավապետ Քրեյգ Թրենտը նշել է, որ վերջին մի քանի տարիներին Porter-ը պարբերաբար է աշխատում Սև ծովում, ինչը խոսում է տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը նվիրվածության մասին: Վրաստանից բացի՝ Porter-ը նախատեսում է նույն կերպ այցելել նաև մյուս դաշնակիցներին՝ Թուրքիա, Ռումինիա և Բուլղարիա:

Ամերիկյան Porter ռազմանավն էսկադրային ականակիր է (էսմինեց)՝ համալրված Arleigh Burke դասի կառավարվող հրթիռներով: Նավն ունի սուզանավերի և բալիստիկ հրթիռների դիմակայության վարժանքներ իրականացնելու հնարավորություն:

Porter-ը պատկանում է ԱՄՆ ՌԾՈւ 6-րդ նավատորմին, որը պարբերաբար նավեր է գործուղում Սև ծով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների հետ միասնականությունն ամրապնդելու նպատակով: Սա ռազմանավի երրորդ այցն է դեպի Վրաստան: Porter-ը նախորդ անգամ վրացական ափերին է մոտեցել 2019 և 2015 թվականներին:

Telegram