Իրանում արնահոսությունը դադարեցնող վիրակապի նոր տեսակ է ստեղծվել

Իրանցի գիտնականի խոսքով՝ վիրակապն արտադրվել է կենսատեխնոլոգիաների և նանոտեխնոլոգիաների կիրառմամբ:

© Fars News, Իրանի գիտնականների արտադրած նոր վիրակապը

Իրանցի հետազոտողներն արնահոսությունը դադարեցնող նոր տեսակի վիրակապի արտադրության համար նանոտեխնոլոգիաներ են կիրառել:

Հետազոտական խմբի ղեկավար Թայեբե Զահրաբին նշել է, որ նոր վիրակապում առաջին անգամ օգտագործվել են պեպտիդային նանոթելեր, ինչի արդյունքում նոր արտադրանքը կարող է արդյունավետ կերպով դադարեցնել արնահոսությունը (հեմոստազ)՝ բարձր կենսահամապատասխանությամբ:

Իրանցի գիտնականի խոսքով՝ արտադրության համար կիրառվել են կենսատեխնոլոգիաները և նանոտեխնոլոգիաներ. հիմնական նյութը, որը պեպտիդային մասն է, մշակվել է նոու-հաու կենսատեխնոլոգիայի միջոցով, իսկ պեպտիդային նանոթելերը պատրաստվել են նանոտեխնոլոգիայի օգնությամբ:

Հաղորդվում է, որ արտադրանքը կարող է օգտագործվել վիրաբույժների և օրթոպեդ մասնագետների կողմից՝ որպես հոմեոստազ: Այն կարող է իր կիրառությունն ունենալ նաև անհետաձգելի բուժօգնության կենտրոնների անձնակազմի և բժիշկների կողմից, հիվանդանոցներում՝ արտակարգ իրավիճակներում, և պետական հաստատություններում, ինչպիսին է Կարմիր կիսալուսինը, Զինված ուժերը: Զահրաբիի խոսքով՝ նոր վիրակապը կարող է հանրային լայն կիրառություն ունենալ՝ որպես դեղատուփի կարևոր մաս:

Telegram