Մայաներն իրենց քաղաքը լքել են խմելու ջուր չունենալու պատճառով

Քաղաքի ամբարների մնացորդներում գիտնականները հայտնաբերել են տոքսիկ նյութեր, որոնք առաջացել են որմնանկարներում կարմիր գույնի համար օգտագործված սնդիկի պատճառով:

Ավելի քան 1000 տարի Տիկալը հանդիսացել է մայաների քաղաքակրթության կողմից երբևէ կառուցված ամենախոշոր և ամենակարևոր քաղաքային կենտրոններից մեկը: Սակայն 9-րդ դարի վերջերին այդ մեգապոլիսն անկում է ապրել. Տիկալը և մայաների մի շարք այլ քաղաքներ լքվել են: Ցինցինատիի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը պատասխանել է այն հարցին, թե ինչու են բնակիչները հեռացել քաղաքից:

Հետազոտողներն ուսումնասիրել են ներկայիս Գվատեմալայի տարածքում գտնվող հնագույն քաղաքի ամբարների մնացորդները և հայտնաբերել են տոքսիկ աղտոտվածության հետքեր, որոնք Տիկալի ջուրը դարձրել են խմելու համար ոչ պիտանի:

© Nicholas Dunning, Տիկալ քաղաքը՝ մոտ հազար տարի առաջ, մոդելավորում

Մինչև 100 հազար բնակիչ ունեցող, լճերից ու գետերից մեկուսի, երաշտի ենթարկված հսկայական քաղաքի համար անձրևաջրերի աղտոտված հավաքիչները կարող էին աղետի հանգեցնել:

Գիտնականները նշել են, որ Տիկալի կենտրոնական ջրամբարների վերածումը կենսապահովման վայրից վարակի ու հիվանդությունների էպիկենտրոնի կարող էր դառնալ հնագույն քաղաքի դատարկման պատճառ:

Հասկանալու, թե ինչպես է Տիկալի ջրամբարային համակարգն ապահովել քաղաքի բնակչությանը (այնուհետև՝ չի կարողացել ապահովել) հետազոտողների խումբը կենսաբան Դևիդ Լենցի գլխավորությամբ նմուշներ են վերցրել քաղաքային 10 ամբարների մնացորդներից:

Հնագույն կեղտի մեջ պահպանված ԴՆԹ-ի վերլուծությունը ցույց է տվել ամբարներում ցիանոբակտերիաների (կապտականաչավուն ջրիմուռների) երկու տարբեր տեսակների առկայություն: Տվյալների համաձայն՝ այդ օրգանիզմները՝ Planktothrix и Microcystis, Տիկալի ջրամբարներում գոյություն են ունեցել քաղաքի զարգացման ընթացքում՝ հարյուրամյակներ շարունակ: Սակայն այդ կապտականաչավուն ջրիմուռները ծաղկում են չորացման դեպքում, ինչը և տեղի է ունեցել բնակչների կողմից քաղաքը լքելուց առաջ: Հետազոտության համահեղինակ Քենեթ Թանքերսլին նշել է, որ ջուրը կեղտոտ է եղել, իսկ համը՝ անտանելի. ոչ ոք չի ցանկացել խմել այդպիսի ջուր:

Ցիանոբակտերիաները ջրում միակ տոքսիկ աղբյուրը չեն եղել: Հետազոտությունը մնացուկներում ցույց է տվել նաև սնդիկի մեծ քանակություն: Շրջակա միջավայրից սնդիկով աղտոտվածության հնարավոր աղբյուրների բացառումից հետո (ջրավազաններում սնդիկի մոխրաջրում հատակային ապարներից կամ հրաբխային մոխրի հայտնվելը դրանցում) հետազոտողները հասկացել են, որ մեղավոր են եղել, հավանաբար, հենց մայաները: Քենեթ Թանկերսլիի խոսքով՝ գույնը մայաների հնագույն աշխարհի համար կարևոր է եղել, ինչն էլ նրանք օգտագործել են իրենց որմնանկարներում: Գիպսը կարմիր գույնով ներկելիս (կարմիրը հետագայում օգտագործվել է հուղարկավորությունների դեպքում) մայաներն այն հարստացրել են երկաթի օքսիդով՝ տարբեր երանգներ ստանալու նպատակով:

© Jimmy Baum, Տիկալ քաղաքը

Ցավոք սրտի՝ մայաները գույների բաղադրությունում կիրառել են նաև ծծմային սնդիկ (կինաբարիս)՝ ամենատարածված սնդիկային հանքանյութը, որը տոքսիկ է իրեն դիպչող մարդկանց համար:

Հնարավոր է՝ այդ տոքսիկությունը հայտնի է եղել մայաներին և հնագույն այլ ժողովուրդների, սակայն անվտանգ վարվելով կինաբարիսի հետ՝ նրանք, գիտնականների կարծիքով, դժվար թե գիտակցեին, որ ժամանակի ընթացքում անձրևաջուրը քաղաքի ջրավազանների ներկված մակերեսների տոքսիկ նյութերը լվանում է:

Արդյունքում՝ Տիկալի բնակիչները, հավանաբար, սնվում էին սնդիկ պարունակող ուտելիքով: Միևնույն ժամանակ եղանակային չորացումը և շրջակա միջավայրի վիճակի վատթարացումը մեծագույն խնդիր էին մայաների համար: Սակայն խմելու քաղցրահամ ջրի անբավարարությունը, որը հնագույն քաղաքակրթության մշակույթում կարևոր սիմվոլ էր, հնարավոր է՝ դարձել է երաշտից ու աղտոտվածությունից տուժած քաղաքի վերջին հարվածը:

Այդ բոլորը միասին պետք է հանգեցնեին բնակիչների բարոյալքմանը, ովքեր ջրի ու մթերքի սպառվող պաշարների պատճառով, մասնագետների խոսքով, ստիպված էին լքել իրենց տները:

Telegram