Բաքվի իշխանությունները լրագրողներին պարտադրում են մասնագիտական աշխատանքը կատարելիս և տեղաշարժվելիս գրանցվել հատուկ կայքում:
Նկարը՝ © Portağal Media, կադր բողոքի ակցիայի մասին տեսանյութից
Ադրբեջանում անկախ լրագրող Փարվին Աբիշովան միայնակ բողոքի ակցիա է իրականացրել Նախարարական կաբինետի շենքի դիմաց: Նա իշխանություններին մեղադրել է լրագրողների իրավունքները սահմանափակելու փորձի մեջ: Աբիշովային ձերբակալել են, ապա` բաց թողել:
Խիստ կարանտինի պայմաններում Բաքվի իշխանությունները լրագրողներին պարտադրել են գրանցվել e-icazə.gov.az (http://xn--e-icaz-1yc.gov.az) կայքում՝ տանից դուրս գալիս կամ որևէ հանձնարարությամբ ուղևորվելիս:
Աբիշովայի պնդմամբ՝ պետության այդ պահանջը ոտնահարում է մեդիա ոլորտի աշխատակիցների իրավունքները և արհեստականորեն սահմանափակում է լրագրողների՝ տեղեկություն ստանալու իրավունքը, մասնագիտական աշխատանքը:
Հաղորդվում է, որ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը և Նախարարների կաբինետը տեղի ունեցածը չեն մեկնաբանել: