Էլեկտրոմոբիլների արտադրության համար 35 դետալ է անհրաժեշտ, որոնք պահանջում են տեխնիկական գիտելիքներ և արտասահմանյան համագործակցություն:
Նկարը՝ © automobilefa.com, SAIPA Saina EV էլեկտրոմոբիլը
Իրանի Արդյունաբերական զարգացման և վերակառուցման կազմակերպության (IDRO) երկաթուղային և ավտոմոբիլային արդյունաբերության հարցերով տնօրեն Մոհամադ Ռեզա Շեյհաթարը նշել է, որ առաջիկա 2-3 տարվա ընթացքում իրանական շուկա դուրս կգան նաև տեղական արտադրության էլեկտրոմոբիլները:
Նա տեղեկացրել է, որ էլեկտրոմոբիլների արտադրության համար 35 դետալ է անհրաժեշտ, որոնք պահանջում են տեխնիկական գիտելիքներ և արտասահմանյան համագործակցություն: Շեյհաթարն ընդգծել է, որ ավտոպահեստամասերի տեղայնացման գործընթացը գործարար միջավայրի համար հնարավորություն է և կարող է նպաստել ավտոպահեստամասերի գնի նվազմանը:
Հիշեցնենք՝ դեռևս 2019թ. Իրանում թողարկվել էր SAIPA ընկերության Saina EV մոդելի էլեկտրոմոբիլը, որը, սակայն, սերիական արտադրություն չունեցավ, քանի որ երկիր ուներ բենզինի ու գազի մեծ պաշար, բացակայում էին էլեկտրոմոբիլների լիցքավորման ենթակառուցվածքները: