Ադրբեջանը ջրի խնդրանքով դիմել է Իրանին

Սաաթլը և հարակից շրջանների ջրի հարցը լուծվել է երկու երկրների կողմից համատեղ օգտագործվող Արաքսի ջրամբարից բաց թողնվող ջրի ծավալի մեծացման շնորհիվ:

© Академик / Արաքս գետը

Վերջին շրջանում Արաքս գետի ջրի մակարդակի անկման հետևանքով Սաաթլը և այլ շրջաններում ջրամատակարարման ծավալն էականորեն նվազել է: Այդ պատճառով ջրի բաշխումը շրջանների միջև իրականացվել է մշակված գրաֆիկի համաձայն:

Ադրբեջանի Հողաբարելավման ջրային տնտեսություն ԲԲԸ-ն հայտնել է, որ նշված խնդիրը լուծվել է Արազ (Արաքս գետի ադրբեջանական անվանումը) ջրամբարից բաց թողնվող ջրի ծավալի մեծացման հաշվին:

Արազն Ադրբեջանի և Իրանի միջև համատեղ շահագործվող ջրամբար է: Ջրի օգտագործման հարցերը կարգավորվում են միջպետական հատուկ հանձնաժողովի կողմից:

Ջրի պակասորդի պատճառով ադրբեջանական կողմը դիմել է Իրանին՝ առաջարկելով մեծացնել ջրամբարից բաց թողնվող ջրի ծավալը: Հաղորդվում է, որ իրանական կողմն առաջարկը չի մերժել: Նշվում է, որ հուլիսի 7-ից սկսած Արազ ջրամբարից բաց թողնվող ջրի ծավալը մեծացվել է, ինչի շնորհիվ ադրբեջանական շրջանների ջրամատակարարման խնդիրը լուծվել է:

Հիշեցնենք՝ ներկայումս գրեթե ցամաքել է նաև Կուր գետը: Ադրբեջանական հյուսիսային շրջաններում դրա հետևանքով առաջացել է խմելու և ոռոգման ջրի խնդիր:

Որոշ բնակավայրերում սկսել են բացել հնացած, փակված հորերը՝ ջուր որոնելու նպատակով:

Telegram

Մեկ կարծիք «Ադրբեջանը ջրի խնդրանքով դիմել է Իրանին»-ի վերաբերյալ

Մեկնաբանությունները փակված են։