Կիևում կայացել է Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հանդիպումը, քննարկվել են ռազմական համագործակցության հարցերը:
© Bedrettin/tw / Ձախ կողմում՝ Հուլուսի Աքար, աջ կողմում՝ Անդրեյ Տարան
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կիևում ուկրաինացի գործընկերոջ հետ համատ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան հարգում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և կոչ է անում բարեկամ երկրի տարածքում առկա խնդիրները կարգավորել խաղաղ և դիվանագիտական ճանապարհով:
Աքարը նշել է, որ Անկարան պատրաստ է այդ ուղղությամբ ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը: Նա նաև բարձր է գնահատել ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության ջանքերը, որը, «թեև չի կարողացել հասնել հակամարտության լիարժեք կարգավորմանը, մեծ ներդրում է ունեցել լարվածության թուլացման գործում»:
Թուրք նախարարն ընգծել է, որ Թուրքիան չի ճանաչել և մտադրություն չունի ճանաչել Ղրիմի անեքսիան:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջ՝ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում աջակցության համար:
Երկու երկրների պաշտոնյաները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընդլայնման հարցերը: Մասնավորապես՝ մեծ նշանակություն է հաղորդվել պաշտպանական ընկերությունների միջև համագործակցության անհրաժեշտությանը:
Հիշեցնենք, որ թուրքական երկու ընկերություն արդեն պատրաստ են բանակին հանձնել տեղական արտադրության առաջին թևավոր հրթիռը՝ նախատեսված ծովային գործողությունների համար: