Վանի և Հաքյարիի նահանգներում հետախուզական գործողություններ կատարող ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, այդ թվում՝ օդաչուները:
Նկարը՝ © IANS, թուրքական հետախուզական ինքնաթիռը՝ կործանված
Գիշերը Վանի նահանգի արևելքում թուրքական անվտանգության ծառայության ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Հաղորդվում է, որ ինքնաթիռի հետ կապն անհետացել է Երևանի ժամանակով 23:45-ին: Ինքնաթիռի մնացորդները հայտնաբերվել են ժամը 3-ին՝ Վանի նահանգի արևելքում: Նշվում է, որ զոհերի թվում են նաև օդաչուները: