Ադրբեջանի գործողությունները ենթարկվելու են գիտական վերլուծության. Ա. Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով REGST-ի հարցին, նշել է, որ Ադրբեջանի գործողությունները գիտական վերլուծության են ենթակվելու:

Նկարը՝ © AUI

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի մարշալ Հ.Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ անձամբ այդպիսի ուսումնասիրությունների մեծ սիրահար է և զբաղվում է ռազմական գիտական գործունեությամբ:

Հովհաննիսյանն ընդգծել է, որ վերլուծության համար ժամանակ է անհրաժեշտ, սակայն գիտական հետազոտություններ պարտադիր կատարվելու են, կհրապարակվեն նաև հոդվածներ:

Տեսանյութը (հատված)՝ © AUI

REGST-ի հարցը վերաբերում էր սահմանին տեղի ունեցող գործողություններում հայկական գիտական ներուժի ներգրավմանը և ադրբեջանական գործողությունների գիտական վերլուծությանը:

REGST
Regional Studies — Տարածաշրջանային ուսումնասիրություններ

Telegram