Առավոտյան Արցախի ՀՕՊ-ը «Orbiter-3» անօդաչու է խոցել

Ադրբեջանական անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք էր իրականացնում Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ:

Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում  պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի՝ հետախուզական թռիչք իրականացնող «ORBITER-3» տիպի անօթաչու թռչող սարք:

Նշվում է, որ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնել հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն:

Telegram