Իրանցի հետազոտողները գլխուղեղը բուժող սարքի տեխնոլոգիա են մշակել են

Սարքը կարող է ամիսների ընթացքում լիովին վերացնել ուռուցքը, իսկ ավելի բարդ դեպքերում հնարավոր է այն օգտագործել մշտապես՝ երկարացնելով պացիենտի կյանքը:

© Dr-rosso

Իրանցի հետազոտողներին հաջողվել է մշակել գլխուղեղի ուռուցքի բուժման համար նախատեսված սարքավորումը պատրաստելու տեխնոլոգիան: Մինչ այդ՝ տվյալ սարքավորումն իսրայելական ընկերության մենաշնորհն էր:

Ուռուցքների բուժման սարքավորումն իրենից ներկայացնում է ցածր լարմամբ փոփոխական հոսանքի դաշտեր, որոնք այնպես կարգավորված են այնպես, որ խոչընդոտեն քաղցկեղային բջիջների առանձնացմանը: Համակարգը դյուրակիր, թեթև սարքավորում է և սնվում է մարտկոցային հոսանքով:

Բուժում ստացող պացիենտները պետք է գլխամաշկի վրա չորս հատ ընդունիչ կրեն, որոնք էլեկտրական դաշտը հասցնելու են ուղեղին (ինվազիվ, առանց ներս մտնելու): Համակարգը նախատեսված է պացիենտների կողմից տան պայմաններում մշտապես կրելու համար:

Հետազոտական խմբի ղեկավար Ալիռեզա Մաջիդ Անսարին հայտարարել է, որ այդ սարքավորումները կիրառվում են հասուն տարիքի պացիենտների բուժման նպատակով, ովքեր տառապում են զարգացող և վերջերս ախտորոշված գլիոբլաստոմայից (գլխուղեղում առաջացող ուռուցքներից ամենաագրեսիվ չարորակ ուռուցքը):

Գլխուղեղի ուռուցքի բուժման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, քանի որ վիրահատական միջամտությունն այս տեսակի ուռուցքների դեպքում բարդ է, դեղորայքի տեղափոխումը դեպի ուղեղը նույնպես դյուրին չէ, իսկ գլխուղեղը և ողնուղեղը մեծ խոչընդոտ են ուղեղին դեղ հասցնելու ճանապարհին: Մյուս կողմից, գիտնականի խոսքով, ուղեղի ճառագայթային բուժումը բարդ է՝ համակարգի և կառուցվածքի պատճառով:

Հաղորդվում է, որ նշված սարքավորումը կիրառում է պացիենտի Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) և Համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) տեղեկատվությունը և հստակ որոշում է ուռուցքի չափերն ու տեղադիրքը, ապա տեղադրվում է էլեկտրական դաշտը: Սարքավորումն ստեղծվել է նանոտեխնոլոգիայի շնորհիվ: Այն դեռ պետք է անցնի կլինիկական փորձարկումներ՝ աշխատանքի արդյունավետությունը ստուգելու նպատակով:

Մաջիդ Անսարին նշել է, որ այդ համակարգը մասնագետներն օգտագործելու են պացիենտի կյանքի տևողությունը երկարաձգելու նպատակով: Նրա խոսքով՝ թեև տարբեր պացիենտների մոտ արձագանքը կարող է տարբեր լինել, սակայն որոշների դեպքում կիրառման մեկնարկից մի քանի ամիս անց ուռուցքը լիովին անհետանալու է, սակայն նրանց դեպքում, ում մոտ ռեցիդիվ է եղել (կրկնվել է), խորհուրդ է տրվում սարքավորումն ամբողջ կյանքի ընթացքում օգտագործել:

Telegram

Մեկ կարծիք «Իրանցի հետազոտողները գլխուղեղը բուժող սարքի տեխնոլոգիա են մշակել են»-ի վերաբերյալ

Մեկնաբանությունները փակված են։