Ինչպե՞ս է օտար լեզուների տիրապետելն ազդում մտածելու վրա

Հաստատվել է, որ մի քանի լեզուների տիրապետելը նպաստում է լավ կենտրոնանալուն և, ընդհանրապես, ուղեղի՝ առավել արդյունավետ գործունեությանը:

Նկարը՝ © Pixabay \ Օտար լեզուներ

Վաղուց համարվում է, որ մի քանի լեզվի տիրապետելը նպաստում է լավ կենտրոնացմանը և, ընդհանուր առմամբ, ուղեղի՝ առավել արդյունավետ գործունեությանը: Սա հաստատվել է կատարված հետազոտությամբ:

Օգտագործելով գործառնական մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (գՄՌՏ)՝ Հյուսթոնի համալսարանից 35 կամավորների մոտ դիտարկվել են հեմոդինամիկ ռեակցիաները (փոփոխություն արյան հոսքում), որոնք առաջացել են գլխուղեղի նեյրոնային ակտիվության շնորհիվ: Մասնակիցներից 17-ն ազատ շփվել են իսպաներեն և անգլերեն լեզուներով, մյուս 18-ը՝ միայն անգլերեն:

Փորձարկման ընթացքում մասնակիցները ձայնագրությամբ լսել են ինչ-որ մարմնի անվանումը, ապա նրանց ցույց են տվել նկարներ՝ այդ և այլ՝ միևնույն հնչողությունն ունեցող մարմինների պատկերով: Օրինակ՝ լսել են «ամպ» (cloud), ապա ցույց են տվել նկարներ, որտեղ պատկերված են եղել ամպ, ծաղրածու (clown) և այլ մարմիններ: Կամավորների խնդիրն այն է եղել, որ նկարում հնարավորինս շուտ ցույց տան արտասանված բառը:

Պարզվել է, որ երկու լեզուների տիրապետողներն անհրաժեշտ պատկերներն ավելի դանդաղ են ընտրել, քան միայն մեկ լեզվով խոսողները: Այդուհանդերձ՝ նրանց ուղեղներում արձագանքը տարբեր է եղել:

Միայն մեկ լեզվի տիրապետող մարդկանց մոտ ուղեղի այն հատվածի նկարներում, որոնք պատասխանատու են առավել բարձր մակարդակի գործառույթների, այդ թվում՝ բառերի մրցակցող նշանակության համար, ավելի վառ են ներկված եղել, քան երկու լեզուների տիրապետողների մոտ: Այլ խոսքով՝ մեկ լեզվի տիրապետող կամավորների մոտ նրանց առջև դրված խնդիրը լուծելն առավել բարդ է եղել: Երկու լեզվով խոսողների մոտ ուղեղը մշտական ակտիվության վիճակում է՝ ընտրելով, թե որ բառերն է պետք ընկալել, որոնք՝ ոչ:

Հետազոտողները կամավորների առջև դրված խնդիրը համեմատել են ծանր աթլետիկայով զբաղվելու հետ: Այսպես, մի քանի լեզու իմացողները կարծես բարձրացնում են ավելի ծանր քաշ, քան նրանք, ովքեր գիտեն մեկ լեզու, քանի որ երկու լեզվի տիրապետողները մշտապես վերլուծել են իրենց բառարանային պահուստները՝ ընտրելով անհրաժեշտները:

Մի քանի լեզվի տիրապետելն այլ առավելություններ էլ ունի: Ավելի վաղ կատարված հետազոտություններում հայտնաբերվել է, որ երկու լեզվի տիրապետող երեխաներն ավելի լավ են ունակ եղել կտրվել դասարանի աղմուկից, քան նրանց համադասարանցիները, ովքեր մեկ լեզու գիտեին: Բացի այդ, որոշ հետազոտողների կարծիքով, երկու և ավելի լեզուներ իմանալը կարող է օգնել Ալցհեյմերի և թերգիտակցության հիվանդությունների կանխարգելման հարցում:

Telegram