Թբիլիսիում սելֆիների թանգարան է բացվում. ՆԿԱՐՆԵՐ

Museum of selfies Georgia թանգարանի բացումը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 25-ին: Այցելուները կարող են սոցցանցերի համար արտասովոր նկարներ անել:

Նկարը՝ © Marketer, Museum of selfies Georgia \ Սելֆիների թանգարան՝ Թբիլիսիում

Թբիլիսիում նոր արտ-տիրույթ է հայտնվել՝ սելֆիի (ինքնանկարի) թանգարան, որտեղ այցելուները կարող են սոցցանցերի համար արտասովոր նկարներ անել:

Museum of selfies Georgia թանգարանի բացումը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 25-ին: Նախագծի հեղինակները նշում են, որ հարթակների չափերով ու քանակով թբիլիսյան արտ-տարածությունը գերազանցում է այլ երկրների նմանատիպ բազմաթիվ թանգարանների:

Նկարը՝ © Marketer, Museum of selfies Georgia \ Սելֆիների թանգարան՝ Թբիլիսիում

Հեղինակները թանգարանի ամենագրավիչ հատվածը համարում են աշխարհի խոշորագույն սոցցանցի՝ Facebook-ի հիմնադիրի հարթակը. Մարկ Ցուկերբերգին վրացական տարազ են հագցրել:

© Marketer, Museum of selfies Georgia \ Սելֆիների թանգարան՝ Թբիլիսիում

Museum of selfies Georgia-ի հիմնադիրը Լաշա Քվաթալիանին է: Նախագծի վրա աշխատել են վրացի նկարիչ-դիզայներներ Քեթևան Նադիբաիձեն, Թամրի Օխոքիանին և Լևան Քվարացխելիան: Արտ-տարածության հիմնադրման աշխատանքները մեկնարկել էին դեռ համավարակի սկզբից:

Քվաթալիանին նշել է, որ բիզնեսի տեսանկյունից առանց զբոսաշրջիկների բարդ կլինի, սակայն հույս է հայտնել, որ ներքին շուկայում այն կգնահատվի: Հեղինակը համոզված է, որ բոլոր այցելուները հրաշալի նկարներ կանեն:

Museum of selfies Georgia-ն գտնվում է Կոթե Մարջանիշվիլի 19 հասցեում: Աշխատելու է ամեն օր՝ ժամը 11-21-ը:

Նկարը՝ © Marketer, Museum of selfies Georgia \ Սելֆիների թանգարան՝ Թբիլիսիում

Հաղորդվում է, որ թանգարանում պահպանվելու են անվտանգության բոլոր կանոնները: Սրահները պարբերաբար ախտահանվելու են, բոլոր այցելուները պարտադիր ջերմաչափվելու են:

Հավելենք, որ սելֆիների թանգարանում առկա են նաև 18+ սրահներ, որոնց նկարները հասկանալի պատճառներով չենք ցուցադրում:

Telegram

REGST — Տարածաշրջանային Ուսումնասիրություններ — Regional Studies