էրդողանի անօդաչուները. նոր գործարան՝ Ստամբուլում. #3

Ռազմական Akıncı անօդաչու ինքնաթիռներից բացի՝ գործարանն արտադրելու է նաև Bayraktar TB2 անօդաչուներ, ինչպես նաև կապի և կառավարման կայանքներ:

Նկարը՝ © Militaryparitet \ Թուրքական անօդաչուների գործարան

Baykar Makina ընկերությունը պետական մեծ աջակցություն է վայելում, ազատված է ԱԱՀ-ից և մի շարք այլ հարկատեսակներից: Արտոնությունների հիմնական նպատակը Ստամբուլի Էսենյուրտ թաղամասում խոշոր ավիագործարանի կառուցման ծրագրի շուտափույթ իրագործումն է: Իշխանությունները խոստանում են հազարավոր աշխատատեղեր ստեղծել այս գործարանի հաշվին:

Էրդողանի անօդաչուները. մաս 1

Նախագիծը պետք է իրականացվի 7 տարվա ընթացքում: Արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության կողմից ընկերությանը հատկացվել է 600 մլն թրք. լարի (շուրջ 104 մլն դոլար): Akıncı-ից բացի՝ գործարանն արտադրելու է նաև Bayraktar TB 2 անօդաչուներ, ինչպես նաև կապի և կառավարման կայանքներ:

Էրդողանի անօդաչուները. մաս 2

Բացի հիմնական պատվիրատուից՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերից, գործարանի արտադրանքի նկատմամբ հետաքրքրություն են հայտնել նաև Ուկրաինան, Քաթարը, Ադրբեջանը, Մալայզիան: Տեղական մամուլը հաղորդում է 36 Akıncı-ների, 46 BTB 2-ի և անհրաժեշտ քանակությամբ վերգետնյա կայանքների նախնական պատվերի մասին:

Telegram

Մեկ կարծիք «էրդողանի անօդաչուները. նոր գործարան՝ Ստամբուլում. #3»-ի վերաբերյալ

Մեկնաբանությունները փակված են։