Օգոստոսի սկզբին Նախիջևանում, Բաքվում, Գյանջայում, Եվլախում և Քյուրդամիրում մարտական կրակով մատավարական վարժանքներ կիրականացնեն երկու երկրների ցամաքային զորքերը և ռազմական ավիացիան:
Հաղորդվում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնությամբ՝ օգոստոսի սկզբին երկու երկրների Ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ կանցկացվեն լայնածավալ մարտավարական և թռիչքամարտավարական զորավարժություններ՝ մարտական կրակով:
Զորաշարժերում կիրառվելու են զրահատեխնիկա, հրետանային համակարգեր և ականանետեր, ինչպես ռազմական ավիացիա և Ադրբեջանի ու Թուրքիայի հակաօդային պաշտպանության միջոցներ: Թուրքական ստորաբաժանումներն արդեն ժամանել են Նախիջևան:
Ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժությունները տեղի են ունենալու Բաքվում և Նախիջևանում՝ օգոստոսի 1-5-ը: Ռազմական ավիացիայի մասնակցության զորաշարժերը տեղի կունենան հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում: