Իրանի հարավում լայնածավալ զորավարժություններ են սկսվել

«Մեծ Մարգարե-14»-ի եզրափակիչ փուլին մասնակցում են ռազմածովային և օդատիեզերական ուժերը: Առաջին անգամ դիտարկում է կատարվում Noor-1 ռազմական արբանյակից:

Նկարը՝ © Sepahnews \ Great Prophet 14

Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր զորքերը երկրի հարավում սկսել են «Մեծ Մարգարե-14» զորավարժությունների եզրափակիչ փուլը:

© prtrtur \ Մեծ Մարգարե 14

Հաղորդվում է, որ զորավարժություններն անցկացվում են Հորմոզղան նահանգում՝ ԻՀՊԿ-ի ռազմածովային և օդատիեզերական ուժերի հետ համատեղ: Նշվում է, որ նրանք տարածվելու են դեպի երկրի խորքերը: Զորաշարժի ընթացքում գործողություններ են իրականացնելու ԻՀՊԿ-ի ՌԾՈւ հրթիռային, նավային և անօդաչուների ստորաբաժանումները, ինչպես նաև օդատիեզերական ուժերի անօդաչու և ռադիոտեղորոշիչ ստորաբաժանումները: Պայմանականորեն արձակվելու են «ափ-ծով» դասի հրթիռներ, այդ թվում՝ ուղղաթիռներից:

© IR Iran \ Մեծ Մարգարե 14

Առաջին անգամ զորաշարժերի դիտարկում է իրականացվելու Noor-1 արբանյակից, որն ուղեծիր էր արձակվել ապրիլի 22-ին:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 29-ին, մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ՝ ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ:

Telegram