Իրանցի գիտնականները զաֆրանից հակաքաղցկեղային դեղամիջոց են մշակել

Նանոտեխնոլոգիաների միջոցով առանձնացվում են զաֆրանի ակտիվ բաղադրիչները: Իրանն այս բուսատեսակի թիվ մեկ արտահանողն է աշխարհում:

Նկարը՝ © tisyachelistnik \ Քրքում ծաղիկը

Իրանցի հետազոտողների խումբը հակաքաղցկեղային դեղամիջոց է մշակել՝ նանոտեխնոլոգիաների միջոցով առանձնացնելով զաֆրանի ակտիվ տարրերը: Զաֆրանը համեմունք և նարնջագույն սննդային ներկանյութ է, որը ստացվում է քրքումի (սապտուկ, քրմածաղիկ) ծաղկի առէջներից (Crocus sativus):

Նախագծի գործադիր տնօրեն Մեհդի Ջաֆարին հայտարարել է, որ «Զաֆրանի արդյունավետ բաղադրիչների օպտիմիզացիայի և անջատման ու միկրոինկապսուլացման մոդելավորման» նախագծի շրջանակներում նանոտեխնոլոգիաների կիրառման արդյունքում առանձնացվում են զաֆրանի ակտիվ բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են հակաքաղցկեղային և հակասթրեսային դեղամիջոցի պատրաստման համար:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանն աշխարհում զաֆրանի խոշորագույն արդյունահանողն է, այդ հետազոտության արդյունքները կարող են մեծ նշանակություն ունենալ երկրի տնտեսության համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանցի հետազոտողները գլխուղեղը բուժող սարքի տեխնոլոգիա են մշակել են, որը կարող է ամիսների ընթացքում լիովին վերացնել ուռուցքը, իսկ ավելի բարդ դեպքերում հնարավոր է այն օգտագործել մշտապես՝ երկարացնելով պացիենտի կյանքը:

Telegram

Advertisements