Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ «Սպիտակ Շորժան» կապամոնտաժվի

Շրջակա միջավայրի նախարարի կարգադրությամբ «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու ապօրինի տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները կապամոնտաժվեն։

photo; © Ռոմանոս Պետրոսյան/fb

Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Իմ կարգադրությամբ ամենասեղմ ժամկետում կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները

➡️Այսօր հանդիպում ունեցա «Սևան» ազգային պարկ»ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանի հետ։ Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներից իր գործունեության բնագավառի խնդիրների այսրոպեական գույքագրման և կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ լուծումներ առաջադրելու անհրաժեշտությամբ այն առաջնային է։

Մենք ունենք տարբեր հարթության խնդիրներ, որոնց նախ գույքագրմանը, ապա լուծումների առաջադրմանը պետք է ձեռնամուխ լինենք ամենասեղմ ժամկետներում։

✅Քննարկեցինք Սևանի ավազանի ափամերձ տարածքների ապօրինի կառուցապատման առկա վիճակը։ Այս ուղղությամբ կմշակենք խորքային բարեփումների և իրավիճակի շտկմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ քայլերի ծրագիր։

✅Դիտարկումներ արեցի ձկնագողության դեմ պայքարի միջոցների վերանայման, խստացման և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի վերամշակման հարցերի շուրջ։ Առաջիկայում ավելի հանգամանալից անդրադարձ կկատարեմ այս խնդրին։

✅Անդրադարձանք «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ֆինանսական վիճակին։ Այսօր արդեն ազգային պարկում մեկնարկել է նախարարության կողմից պատվիրակված աուդիտը։ Աուդիտից հետո իմ առաջարկով խորհրդատվական ընկերության հետ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ֆինանսական առողջացման ծրագրի հիման վրա զարգացման հայեցակարգ կմշակվի։ Ամենակարճ ժամկետներում ազգային պարկին ընձեռնվելու են ափամերձ տարածքներում տնտեսական գործունեության հետագա կանոնակարգման ուղղությամբ ընթացիկ կառավարման և արդյունավետ պահպանության հնարավորություններ։

📌 Իմ կարգադրությամբ կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և ամենասեղմ ժամկետում կապամոնտաժվեն ապօրինի տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները։ Հանգստի այս գոտու անունը վերջերս մամուլում լայնորեն լուսաբանվում է, նաև շահարվկում ու կապվում քաղաքական որոշակի շրջանակների հետ։
Մենք գնալու ենք այդ քայլին, քանի որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի։

Ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարը կիրազեկի տնտեսվարողին՝ աենասեղմ ժամետում կասեցնելու գործունեությունը և ամենասեղմ ժամկետում ապամոնտաժելու ապօրինի տեղադրված տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները։
Դա պետք է արվի կտրուկ ու վճռական քայլերով։

Երաշխավորում եմ, հետայսու այս և նմանատիպ տարածքները տնտեսվարողներին կտրամադրվեն բացառապես մրցութային կարգով և գործող օրենսդրության համաձայն ու ընթացակարգերի խիստ պահպանմամբ։

Իմ առաջին այցելությունը մայրաքաղաքից դուրս նախատեսված է Սևան ազգային պարկ, շրջայցի ընթացքում կլինեմ նաև այդ ափում՝ տեղում ծանոթանալու արդեն իսկ իրականացված աշխատանքին։

Շրջակա միջավայրի նախարարի կարգավիճակում իմ գործունեության վերաբերյալ որևէ մեկի մոտ տարակարծություն չպետք է ստեղծվի, որ ես կաշկանդված եմ, կամ գերատեսչությունն իր հետագա գործունեության շրջանում երևույթները պայմանավորելու է անձերով։ Մենք անձերով չենք պայմանավորելու ոչինչ։ Ես այդ պատասխանատվությունը թե՛ քաղաաքական, թե՛ իրավական առումով վերցնում եմ ինձ վրա։

Ի գո՛րծ։»

Telegram

Advertisements