Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո ազոտի օքսիդի վտանգի մասին են ահազանգում՝ կոչ անելով հատուկ դիմակներ կրել կամ լքել քաղաքը:
Նկարները՝ Twitter-ից
Օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո շարունակվում են զոհերի և վիրավորների որոնողական աշխատանքները: Մասնագետները սոցցանցերում տեղեկություններ են տարածում թունավոր գազերի վտանգի մասին՝ հնարավոր համարելով պայթյունի հետևանքով առաջացած ազոտի օքսիդի՝ NO2-ի տարածումը շրջակա տարածքում:
Աշխատանքային խմբերին կոչ է արվում կրել հատուկ պաշտպանիչ դիմակներ, քաղաքացիներին հորդորում են լքել թաղամասը:
Վերջին տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 50-ից, վիրավորներինը՝ 2700-ից:
Advertisements