Ի՞նչ է ամոնիումի նիտրատը, որը Բեյրութի խոշոր պայթյունի պատճառ է դարձել

NH₄NO₃-ը կամ ամոնիակային սիլիտրան սովորաբար օգտագործվում է գյուղատնտեսության մեջ, ինչպես նաև լեռնահանքային արդյունաբերությունում:

Օգոստոսի 4-ին Լիբիայի մայրաքաղաքում հզոր պայթյունի հետևանքով մահացածների թիվն անցել է 100-ից, հազարավոր մարդիկ վիրավորվել են:

Երկրի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ պայթյունը տեղի է ունեցել Բեյրութի բեռնային նավահանգստի տարածքում պահվող 2700 տոննա ամոնիումի նիտրատի կամ ամոնիակային սիլիտրայի բռնկման պատճառով: Նյութն այդտեղ գտնվել է 2014թ.-ից, որն առգրավվել էր Rhosus նավից:

Ամոնիակային սիլիտրան ունի NH₄NO₃ քիմիական կառուցվածքը: Այդ նյութը, որն արտադրվում է ծակոտկեն հատիկների տեսքով, աշխարհում լայն տարածմամբ կիրառություն ունի: Ամոնիումի նիտրատը նաև պայթուցիչ նյութ է: Լեռնահանքային արդյունաբերության մեջ կառավարվող պայթյունների 70%-ն իրականացվում է սիլիտրայի միջոցով, որտեղ այն խառնվում է նավթ պարունակող նյութի, օրինակ՝ մազութի հետ:

Սակայն Բեյրութում տեղի ունեցածի նման հզոր պայթյունի համար բազմաթիվ հանգամանքների համադրություն է անհրաժեշտ, ինչն էլ եղել է Լիբանանի մայրաքաղաքում:

Ամոնիումի նիտրատն ինքնուրույն չի այրվում: Դրա փոխարեն՝ այն թթվածնի աղբյուր է, որը կարող է զարգացնել այլ նյութերի այրումը: Ամոնիակային սիլիտրայի հատիկներն ապահովում են թթվածնի առավել մեծ պարունակություն, քան շրջակա օդը: Այդ իսկ պատճառով պայթուցիչ նյութերի արտադրության համար այն առավել արդյունավետ է:

Ամոնիումի նիտրատի հալեցման ջերմաստիճանը 170 աստիճան Ցելսիուս է: Դրանից հետո նյութը սկսում է տարրալուծվել: Արդյունքում առաջանում են գազեր, ներառյալ՝ ազոտի օքսիդ և ջրի գոլորշի: Գազերի հենց այդպիսի առանձնացումն է պայթյուն առաջացնում:

Ամոնիումի նիտրատի տարրալուծումը կարող է սկսվել, եթե դրա պահպանման վայրում պայթյուն տեղի ունենա կամ եթե մոտակայքում ուժգին հրդեհ բռնկվի: Մաքուր վիճակում ամոնիակային սիլիտրան պայթյունի էներգիայով զիջում է բազմաթիվ պայթուցիչների, սակայն նրա պայթյունավտանգությունը մեծանում է խոնավության աճին զուգահեռ և ջերմաստիճանային տատանումների դեպքում, ինչը հանգեցնում է վերաբյուրեղացմանը:

Հաղորդվում է, որ 2700 տոննա ամոնիումի նիտրատը Բեյրութի պահեստում 6 տարի պահվել է առանց բավարար անվտանգության ապահովման:

Ամոնիակային սիլիտրայի պայթյունն առաջացնում է մեծ քանակությամբ ազոտի օքսիդներ: Ազոտի երկօքսիդը (NO₂) կարմիր գազ է՝ տհաճ հոտով: Բեյրութի պայթյունի տեսանյութերում այն հստակ երևում է:

Կալիֆորնիայի Միդլբերիի համալսարանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի միջուկային զենքի փորձագետ Ջեֆրի Լյուիսը Բեյրութի պայթյունը գնահատել է 200-500 տոնա՝ տրոտիլին համարժեք՝ հաշվի առնելով պայթյունի հասցրած վնասը, հարվածային ալիքը, սեյսմիկ ազդանշանները և ձագարի չափերը:

Բեյրութում տեղի ունեցած պայթյունը ամոնիումի նիտրատի հետ կապված միակ աղետը չէ: 2015թ. օգոստոսին պայթյուն էր տեղի ունեցել նավահանգստային Տյանցզին քաղաքում՝ Ruihai լոգիստիկ ընկերության պահեստում: Մահացել էր 173 մարդ, 7 հոգի անհետ կորել էր, 797-ը վիրավում էին ստացել:

Telegram

Advertisements