Բելառուսում նախագահական ընտրություններ են

Ընտրությունները կհամարվեն վավեր, եթե քվեարկությանը մասնակցի ընտրողների կեսից ավելին: Թեկնածուն կհամարվի ընտրված, եթե նրա օգտին քվեարկի մասնակիցների կեսից ավելին:

Բելառուսում նախագահական ընտրությունների հիմնական փուլն է: 5767 ընտրատեղամասերը, այդ թվում՝ 44-ն արտասահմանում, բացվել են տեղի ժամանակով 8-ին և կփակվեն 20-ին: Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 6 844 932 է:

Ընտրական գործընթացին հետևում են 248 միջազգային և շուրջ 50 հազար տեղական դիտորդներ: Հայաստանից դիտորդական առաքելությամբ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում Մինսկ են մեկնել Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը և Արմեն Եղիազարյանը:

Ընտրությունները կհամարվեն վավեր, եթե քվեարկությանը մասնակցի ընտրողների կեսից ավելին: Երկրի ղեկավարը կհամարվի ընտրված, եթե նրա օգտին քվեարկի քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կեսից ավելին:

Բելառուսի նախագահի աթոռի համար պայքարում են գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, «Говори правду» հասարակական շարժման համանախագահ Անդրեյ Դմիտրիևը, խորհրդարանի ստորին պալատի նախկին պատգամավոր Աննա Կանոպացկայան, բանասեր-թարգմանիչ Սվետլանա Տիխանովսկայան և «Белорусская социал-демократическая Грамада» կուսակցության նախագահ Սերգեյ Չերեչենը:

Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի ղեկավարի պաշտոնին է 1994թ.-ից: Նախորդ ընտրություններին՝ 2015թ., Լուկաշենկոն հավաքել է ձայների 83,49 տոկոսը:

Telegram

Advertisements