Հաղորդվում է, որ քրդական ջոկատների հարվածից վնասված Sikorsky ուղղաթիռներից մեկը կործանվել է Իրաքի Հավթանին քաղաքի մոտ, մյուսը կարողացել է հեռանալ:
Նկարը՝ © WAR CORRESPONDENT-JOURNALISTS \ Թուրքական կործանված ուղղաթիռը
Տեղեկություններ են տարածվել, որ թուրք-իրաքյան սահմանի մոտակայքում Թուրքիայի ԶՈւ ռազմական ուղղաթիռ է կործանվել: Քուրդ զինյալների հարվածից հետո Sikorsky տեսակի ուղղաթիռն ընկել է իրաքյան Հավթանին քաղաքի մոտ՝ սահմանից 15 կմ հեռավորության վրա:
Հաղորդվում է, որ կործանման հետևանքով ուղղաթիռի ողջ անձնակազմը զոհվել է: Քուրդ զինյալների հարվածի հետևանքով ևս մեկ ուղղաթիռ վնասվել է: Քուրդիստանի պաշտպանության ժողովրդական ուժերը (HPG) հաղորդել են, որ ուղղաթիռների վրա կրակի արձակումը նախորդ շաբաթ թուրքական անօդաչուի հարվածից իրաքցի հրամանատարի և երկու զինվորականների մահվան պատասխանն էր:
Հիշեցնենք՝ Թուրքիա հունիսի 17-ից ռազմական գործություններ է սկսել Իրաքի Հյուսիսում («Վագրի ճանկ»)՝ օդային և ցամաքային հարվածներ հասցնելով քրդական ջոկատներին: Տեղեկություններ կան, որ թուրքական գործողությունների հետևանքով զոհվում են նաև տեղի խաղաղ բնակիչները, այդ թվում՝ եզդիներ: