Կայանը զբաղեցնում է 400 քմ տարածք: Լճի վրա տեղադրման նպատակը շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցումը, ջրի գոլորշիացման վերահսկումն են:
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում՝ Մահաբադի նավթաքիմիական գործարանում շահագործման է հանձնվել արևային առաջին լողացող էլեկտրակայանն Իրանում:
Ընկերության ղեկավար Աբաս Ֆարշբաֆը նշել է, որ լողացող ֆոտոէլեկտրական կայանքն օրական 200 ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա կմատակարարի ազգային էլեկտրացանց: Հաղորդվում է, որ կայանի երկրորդ հատվածի շահագործման հանձնումից հետո այն կկարողանա օրական 500 ԿՎտ/ժ հոսանք արտադրել: Ծրագիրն արժեցել է 37,7 հազար դոլար:
Լողացող հարթակների վրա տեղադրված վահանակները նախագծվել, պատրաստվել և տեղադրվել են իրանցի ինժեներների և տեխնիկների կողմից:
Վահանակները տեղադրված են արդյունաբերական լճի վրա, զբաղեցնում են 400 քառ.մ տարածք: Դրանց նպատակ է նշվում շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցումը, ջրի գոլորշիացման վերահսկումը: