Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Սև ծովում բնական գազի խոշոր հանքավայր են հայտնաբերել: Նախնական տվյալներով այնտեղ 320 մլրդ խմ գազ կա:
Նկար՝ © DHA \ Սև ծովում գազ որոնող նավը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին խոստացել էր «լավ լուր» հայտնել: Այսօր՝ օգոստոսի 21-ին, Էրդողանը հայտարարեց Սև ծովում բնական գազի խոշոր պաշարի հայտնաբերման մասին: Նրա խոսքով՝ հանքավայրում գազի ծավալը գնահատվում է 320 մլրդ խմ:
Հավելենք, որ բնական պաշարի որոնողական աշխատանքներն իրականացրել է Oruç Reis (Օրուչ ռեիս) նավը՝ Fatih (ֆաթիհ, թրգմ.՝ «նվաճում») կարգախոսով:
Advertisements