Կապիտան Սանամյանը՝ ՀՀ ազգային հերոս. նրա սխրանքների մասին

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե ինչի համար է կապիտան Ռուբեն Սանամյանն արժանացել ազգային հերոսի կոչման:

Նկար՝ © Շուշան Ստեփանյան \ Ռուբեն Սանամյան, ՀՀ ազգային հերոս

Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով, վարչապետի միջնորդությամբ, կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:

Սխրանքները

Կապիտան Ռուբեն Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ կապիտան Սանամյանը հմտորեն ղեկավարել է հատուկ հետախուզական միջոցառումներ իրականացնող խմբի անձնակազմը՝ անձնական օրինակով քաջալերելով զինծառայողներին, առաջադրելով անհատական խնդիրներ, կազմակերպելով «ԱՆՎԱԽ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը, նրա կենդանի ուժին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային հասցնելով զգալի կորուստներ:

© Շուշան Ստեփանյան/ֆբ \ Ռուբեն Սանամյան

Չխնայելով սեփական կյանքը, խմբի մարտիկների հետ միասին դիրքի մատույցներում իրականացրել է բարդ ու վտանգավոր ինժեներական աշխատանքներ, հետախուզմամբ հայթայթել արժեքավոր փաստաթղթեր, զենք, զինամթերք, մի շարք տեխնիկական միջոցներ և այլ տվյալներ:

Որպես հրամանատար՝ կապիտան Սանամյանը ճշգրիտ է վերլուծել հակառակորդի գործողությունները, գնահատել իրադրությունը, նախորոշել հնարավոր զարգացումները և դիրքի անձնակազմի հետ համատեղ ջանքերով անառիկ պահել «Անվախ» մարտական դիրքը:

Կենսագրություն

Ռուբեն Ռազմիկի Սանամյանը ծնվել է 1976թ. սեպտեմբերի 22-ին, Տավուշի մարզի ք. Դիլիջանում: 1995-1997թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ՊԲ առաջնագծի զորամասերից մեկում: 2006թ. անցել է պայմանագրային զինվորական ծառայության:
Ամուսնացած է. ունի երկու երեխա:

2012թ. Ռ․ Սանամյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Պարգևատրվել են ևս 199 զինծառայողներ

Հանրապետության նախագահի նույն հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնուրացության, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ևս 199 զինծառայողներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով:

Հայաստանի ազգային հերոսներ

ՋԻՎԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՎԻՏՅԱ ԱՅՎԱԶՅԱՆ

Հայրենիքի շքանշան

ԳԵՂԱԶՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ

ՅՈՒՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ

ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆ

ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ

ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ

ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎ

ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ

ՌՈւԲԵՆ ՍԱՆԱՄՅԱՆ

Telegram

Advertisements