Դիվերսիայի մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ»:

Ադրբեջանական մամուլն ապատեղեկատվություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումը Գերանբոյի ուղղությամբ դիվերսիա է ձեռնարկել, կորուստներ կրելով՝ նահանջել է, իսկ ավագ լեյտենանտ Գուրգին Ալբերյանը գերի է ընկել:

Telegram

Advertisements